Ժաննա Բուտուլյանը` իր դպրոցական, ուսանողական և կյանքի հետաքրքիր դրվագների մասին

BlogNews.am-ը նոր շարք է սկսում. փորփրում ենք հայտնիների հին և դեռևս չհրապարակված լուսանկարները: Յուրաքանչյուր լուսանկար իր պատմությունն ունի, որոնց մանրամասները ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը վերհիշել է դպրոցական, ուսանողական տարիները, ինչպես նաև հետաքրքիր դրվագներ իր կյանքից:

Այս լուսանկարում երկու տարեկան եմ, ինձ չեն քաչալացրել, բայց կարճ մազեր եմ ունեցել։

 

Երրորդ դասարանի ավարտական վինետկայի ֆոտոն է: Հիշում եմ՝ մենք պատահական իմացանք, որ լուսանկարվելու էինք. շատ զայրացա, քանի որ ես չգիտեի, որ նկարվելու ենք, և մազերս այլ ձև էին հարդարված: Գնացի, տնօրենի սենյակից զանգեցի մայրիկիս, որպեսզի գա և մազերս ձիգ հավաքի, քանի որ ես սիրում էի, երբ մազերս ձիգ կապած էին լինում: Հիշում եմ՝ զանգելիս ինչ արագ էր սիրտս բաբախում: 

Այստեղ արդեն 4-րդ դասարանում ենք, իմ սիրելի դասարան է: Մինչ օրս էլ համարյա բոլորի հետ կապի մեջ եմ, գիտեմ՝ ով ինչ է անում, ով ինչով է զբաղված: Ձախից՝ Հովիկը, Արսենը, Էդուարդը, Կորյունը, Ռոմանը, Միքայելը, Սեդան, Տաթևիկը, ես, Ամալյան, Անին և Մանեն են: Փոքրուց էլ շատ էի սիրում նկարվել, այն ժամանակ էլ պետք էր ժապավենից հանել, ես էլ միշտ անհամբեր սպասում էի այդ օրվան, թե երբ իմ նկարները ինձ մոտ կլինեին: Ամեն օր հիշում էի, որ ես նկարներ ունեմ, որ դեռ չեմ տեսել: Պետք է ասեմ, որ հայտնիությունս չի խանգարել, որ դասարանցիներս ավելի մտերիմ լինեն հետս կամ էլ հեռանան: Մենք ավանդույթ ունեինք՝ ավարտելուց հետո էլ միշտ այցելում էինք մեր դասղեկին: Ինչպես եղել ենք, այդպես էլ մնացել ենք: Մենք էլի նույն ընկերներն ենք մինչ օրս:

Սա իմ բակալավրիատի ավարտական օրվա լուսանկարն է: Ավարտել եմ հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատը: Մասնագիտությունս շատ պատահական եմ ընտրել, պարզապես նայեցի մասնագիտությունների ցանկը և ասացի, որ հոգեբան եմ ուզում դառնալ: Ես չեմ սիրում ինձ ապահովագրել, դրա համար մի բուհի բաժինը նշեցի, երբ ինձ ասում էին՝ մի գրի միայն այդ բուհը, ասացի՝ ոչ: 

Սա 2010 թվականի լուսանկար է, երբ ծանոթացա մարդկանց հետ, ովքեր ֆիլմ պետք է նկարահանեին: Ինձ Օդնոկլասնիկի կայքում էին տեսել, հանդիպել էինք, որպեսզի քննարկեինք ֆիլմը: Այդտեղից ամեն ինչ սկսվեց: 

Ես երբեք արտաքինիս հետ կապված փոփոխություններ չեմ սիրել, եղել եմ միշտ նույն երկար մազերով, նույն գույնով: Առաջին կտրուկ փոփոխությունն արել եմ «Առաջնորդներում» և վարսերիս գույնը բացացրել եմ:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...