«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց». Ֆիլմ՝ հերոսների մասին

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմն ապրիլյան պատերազմի մասին չէ, այլ հերոսների: «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի՝ լրագրողների համար ցուցադրությունից հետո ասաց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը, գրում է Panorama.am-ը:

«Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն,  պրոդյուսեր Կարեն Ղազարյանը շարունակեց. «Ինչպես «Կյանք ու կռիվ»-ը ղարաբաղյան պատերազմի մասին չէր, այլ մարդկանց մասին, ովքեր ապրում էին այդ դարաշրջանում, այն երիտասարդների, ովքեր պետք է իրենց կյանքը դասավորեին, բայց քանի որ այդպիսի դեպքեր եղան, կյանքը փոխվեց և ուրիշ տեսք ստացավ»:



Նա նաև պատմեց, թե ինչպես է որոշվել նկարահանել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը. «Երբ նկարահանում էինք առաջին ֆիլմը, ապրիլի 2-ին պետք է գնայինք Շուշի՝ նկարահանումների: Խումբը պատարստ էր մեկնելու, սակայն  պարզվեց, որ պատերազմ է սկսվել: Չգնացինք և մի քանի օր հետ ընկան նկարահանումները: Այդ ժամանակ Մհեր Մկրտչյանն առաջարկեց և բոլորս հասկացանք, որ պետք է նկարել ֆիլմի շարունակություն և ոչ թե ապրիլյան պատերազմի մասին,  այլ  որ 25 տարի է անցել, և մենք նորից պատերազմի մեջ ենք, կան երիտասարդներ, ովքեր ուզում են իրենց կյանքը ինչ-որ ձև դասավորել, բայց իրենց կյանքը գնում է լրիվ այլ ուղղով, որովհետև ունենք գերխնդիր՝ պատերազմի մեջ ենք: Ֆիլմը մեր այսօրվա մասին է, ապրիլյան պատերազմը մեր կյանքի մի կտորն է, որ տեղի է ունեցել»:

Կ.Ղազարյանն ասաց, որ ֆիլմը նկարահանվել է հայ հանդիսատեսի համար, սակայն հնարավորություն ունի համապատասխան ժանրի ֆիլմերի հետ մասնակցել փառատոների և մրցել. «Ամեն ինչ կանենք, որ ներկայացվի փառատոներում»:



Խոսելով ֆիլմում նկարահանված ռազմական տեսարանների մասին, Մհեր Մկրտչյանն ասաց, որ դերասանները պատրաստված էին այդ տեսարանների համար:

«Նման տեսարանների նկարահանումների ժամանակ ռեժիսորի կողքին միշտ լինում է խորհրդատու, ով ամեն ինչ հուշում է, թույլ չի տալիս կեղծել»,- ասաց ռեժիսորը:

Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: