Ո՞ւր է «կորել» հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը և ինչո՞վ է այժմ զբաղված

Armlur.am-ը շարունակում է «պեղել» հայ հանրության շրջանում ճանաչում վայելող հայտնիների, որոնք ժամանակին հաճախ էին երեւում էկրաններին, սակայն տեւական ժամանակ է, կարծես, անհետացել են: Այս անգամ մեր թիրախում հայտնվել է հեռուստահաղորդավար Մամիկոն Սիմոնյանը: Հետաքրքրվել ենք` որտեղ է նա այժմ բնակվում, ինչով է զբաղված եւ արդյոք կապ ունի հեռուստատեսային աշխատանքի հետ. «Հիմա Ռուսաստանի Դաշնությունում եմ, հիմնականում` Մոսկվայում: Աշխատում եմ մարքետինգի եւ փիարի ոլորտում, նաեւ սովորում եմ: Հեռուստատեսային աշխատանքով հիմա չեմ զբաղվում, բայց ոլորտին մոտ եմ եւ հնարավորություն ունեմ ուսումնասիրելու ռուսական մեդիա ոլորտը, հատկապես հեռուստատեսային ու գովազդային շուկան»,-պատասխանեց Մամիկոնը:

Հարցին, թե Հայաստանին առնչվող ինչ պլաններ ունի եւ երբ է վերջին անգամ այցելել հայրենիք, հաղորդավարը պատասխանեց. «Հայաստանը շարունակում է մնալ իմ տունը, հայրենիքը` անկախ գտնվելուս վայրից: Պլաններ շատ ունեմ, բայց դրանց մասին հիմա չեմ խոսի: Վերջին անգամ Երեւանում եղել եմ ամանորյա տոնական օրերին, որոնք անցկացրել եմ երեխայիս, ծնողներիս, հարազատներիս հետ»: 

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...