Դիանա Մալենկոն՝ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի մասին

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Ֆիլիմի առաջին մասի գրանցած հաջողությունը հավանաբար կուղեկցի նաեւ երկրորդ մասին. ամեն դեպքում՝ այս սպասելիքն ունեն մասնակից բոլոր դերասաններն ու ողջ ստեղծագործական թիմը:

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ում նկարահանվել է նաեւ երիտասարդ դերասանուհի Դիանա Մալենկոն: Նրա կերտած Լիզի կերպարը հոգեպես մեծ ճանապարհ է անցնում, որի ընթացքում փոխվում է նրա աշխարհայացքն է ու առհասարակ մարդկային տեսակը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Դիանան նախ իր տպավորությունները հայտնեց որպես քաղաքացի, հետո նոր խոսեց որպես դերասանուհի.

«Ես կինոման եմ ու մեր երկրում յուրաքանչյուր ֆիլմի ստեղծում ինձ ուրախացնում է՝ անկախ տվյալ ֆիլմի լավ կամ վատ լինելուց: Ուրախ եմ, որ վերջին տարինրին մեր երկրում պարբերաբար նկարահանվում են նոր ֆիլմեր, դրանք մեծ առաջընթաց են հայկական կինոշուկայում: Ինչ վերաբերում է Մհերի «Կյանք ու կռիվ» ֆիլմի թե առաջին, թե երկրորդ մասերին, սրանք այն բացառիկ ֆիլմերն են, որոնք միաձայն լավ ընդունվեցին: Մհերը ստեղծել է որակյալ կինո, նա անդրադարձել է այն թեմաներին, որը մեր ազգի համար գերկարեւոր են, բայց բացառիկությունը կայանում է նրանում, որ նա այդ թեմաները շատ ճիշտ է ներկայացրել»,- նշեց դերասանուհին:

Հարցին, թե «Կյանք ու կռիվ» ֆիլմի առաջին մասի մեծ հաջողությունը արդյոք գրավեց դերասանուհուն համաձայնել խաղալ երկրորդ մասում, պատասխանեց.

«Առհասարակ, երբ ֆիլմի առաջարկ եմ ստանում, միանշանակ առաջինը կերպարով եմ հետաքրքրովում, սակայն այս պարագայում այլ էր: Երբ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանում ես անձամբ Մհեր Մկրտչյանից, կերպարիդ էությունն արդեն երկրորդ պլան է մղվում, քանի որ լիովին վստահում ես այս տաղանադավոր ռեժիսորին: Հիմա վստահ կարող եմ ասել, եթե կերպարս ֆիլմում աննշան դերակատարում ունենար, միեւնույն է, կհամաձայնեի, միայն թե Մհերի նկարած ֆիլմում լինեի: Մինչ օրս Մհերի ստեղծած կինոգաղափարին համապատասխան պրոֆեսիոնալ պայմաններ ու մթնոլոր Հայաստանում չեմ տեսել: Այս առումով մի հետաքրքիր պատմություն պատմեմ. առաջարկ ստացա մասնակցել քասթինգին, բայց ընտրվելուց հետո Մհերը ծիծաղելով ասաց, որ ի սկզբանե գիտեր, որ ես եմ ընտրվելու, պարզապես այդ կերպով կատարվեց ընտրությունը, որպեսզի երես չառնեմ»:

Սցենարին ծանոթնալիս՝ Դիանա Մալենկոն շատ է ցանկացել, որպեսզի մարմնավորի հենց իր՝ Լիզի կերպարը.

«Երբ սցենարը կարդացի, ուղղակի երազում էի, որպեսզի հենց Լիզի կերպարն իմը լինի, ու երբ Մհերն ասաց, որ այդ կերպարի համար է ինձ կանչել, ես ուղղակի ուրախությունից սկսեցի ցատկոտել: Այս շրջանում ինձ ամենաշատը հենց Լիզի նման կերպար ու նման ռեժիսորի հետ աշխատանք էր պետք»,- նշեց նա:

Դիանայի հերոսուհին ֆիլմի ընթացքում կերպարանափոխվում է. նա Հայաստան է գալիս մանուշակագույն մազերով, փիրսինգներով, ոչ ավանդական հայկական մտածելակերպով եւ պնդում է «Հա, ես ամերիկացի եմ»: Նա մեղադրում է  հորը, ով անընդհատ արդարանում է ընկերների մոտ, իր՝ պատերազմին չմասնակցելու համար: Լիզը չի էլ հասկանում պատերազմի իմաստն ու հայրենի հողը կյանքի գնով պաշտպանելու կարեւորությունը, բայց հետո ամբողջությամբ փոխվում է, երբ տեղում է ականտես լինում սահմանային լարվածությանը, երբ ճանաչում է տղաներին, ովքեր իրենց կյանքը վտանգելով են պաշտպանում հայրենիքը:

«Եթե խոսեմ որպես դերասանուհի, պետք է նկատեմ, որ ինձ շատ ավելի հետաքրիքր էր խաղալ մանուշակագույն մազերով Լիզին, խոսքն իր բնավորության մասին է: Ֆիլմը դիտելիս էլ անընդհատ սպասում էի, թե երբ է Լիզը այդ կերպարանքով հայտնվելու: Ինչ խոսք, Լիզը պետք է հետո կերպարանափոխվեր, գտներ իր իրական ու նորմալ տեսակը: Վստահ եմ, որ Լիզը կսիրվի, հանդիսատեսի կողմից նա հիշվելու է որպես մանուշակագույն մազերով աղջիկ, դա կնշանակի, որ մարդիկ կսիրեն ու կդիտեն ոչ թե ինձ, այլ իմ կերպարին»,- ավարտեց Դիանա Մալենկոն:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: