Սուրբ Վալենտինի օրը մենք ինադու Սուրբ Սարգիսն ենք նշելու. Հայկ Պետրոսյան

Փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը հանդիսատեսին կհամոզի, որ պետք է նախապատվությունը տալ Սուրբ Սարգսի տոնին, քանի որ արեւմտյան տոներից շատ ավելի մեծ առավելություններ ունեն հայկականները.
 
«Փետրվարի 14-ին Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա համերգ-ներկայացում, որի խորագիրն իր մեջ հարց ու պատասխան է կրում՝ «Սուրբ Վալենտի՞ն, ոչ՝ Սուրբ Սարգիս»: Սա իր մեջ ունի եւ կատակային, եւ լուրջ ենթատեքստ: Երեկոյի սկզբում անպայման հանդիսատեսին կատակային ժանրում պատմելու եմ այս երկու սրբերի պատմությունների մասին, այս պահին խորապես ուսումնասիրում եմ նրանց պատմությունն ու շատ հետաքրքիր փաստեր եմ բացահայտում: Համերգի ընթացքում կփորձենք մատնանշել, որ առավելությունն առաջին հերթին պետք է տրվի հայկական տոներին: Իհարկե, ես Սուրբ Վալենտինի տոնի դեմ ոչինչ չունեմ, այն շատ գեղեցիկ տոն է եւ անգամ նրա կերպարի մեջ սիրո թեման շատ ավելի մեծ է, քան Սուրբ Սարգսի կերպարում: Ամեն դեպքում , վերջին տարիներին ոչ միայն մեր երկրում, այլեւ ողջ աշխարհի երկրները գնալով կորցնում են իրենց էթնիկ դեմքը: Մենք էլ կարծես թե նախապատվությունը ավելի շատ տալիս ենք արեւմտյան արժեքներին, բայց աշխարհի գլոբալիզացման հետ մեկտեղ, կարծում եմ, միաժամանակ կարելի է պահպանել նաեւ ազգայինը: Բնականաբար, պատմական կոնֆլիկտի չենք վերածելու մեր համերգը, բայց Սուրբ Վալենտինը հայկական սուրբ չէ, իսկ Սուրբ Սարգիսը մերն է ու պետք է նրա տոնը էլ ավելի արժեւորենք ու առհասարակ՝ Եկեղեցու դերը մեր կյանքում մեծացնենք: Համերգի ընթացքում մի քանի հարցադրումներ կլինեն, որոնցով կփորձեմ իմ սերնդակիցներին մտորելու առիթ տալ: Սուրբ Վալենտինի օրը մենք ինադու Սուրբ Սարգիսն ենք նշելու, արդյունքում մեր սիրո տոնը երկու անգամ կնշենք»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Պետրոսյանը:
 
 
Մեր զրուցակցի խոսքով՝ համերգը համեմված կլինի հումորային սկետչերով՝ կապված այս երկու տոների, եւ առհասարակ՝ տղա-աղջիկ հարաբերությունների հետ, այդ օրվա մթնոլորտը ռոմանտիկ կլինի:
 
Ի դեպ՝ Հայկ Պետրոսյանի համերգ-ներկայացմանը  կմասնակցեն նաեւ ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանն ու երգչուհի Սոնա Ռուբենյանը.
«Սեւակն ու Սոնան բախտի բերմամբ նաեւ իմ ընկերներն են, նրանք այդ օրը որպես հատուկ ու առանձնահատուկ հյուրեր կլինեն իմ կողքին: Բացի երաժշտական համարներ ներկայացնելուց, նրանց հետ ծրագրում ենք նաեւ կատակ-զուգերգեր. Այս պահին աշխատում եմ իմ ու Սոնայի կատակ-երգի վրա: Այնպես որ, ուրախ երեկո է սպասվում»,- պատմեց Հայկը:
 
Այս ընթացքում Հայկ Պետրոսյանը զբաղված է նաեւ մարտին Բելառուսում կայանալիք փառատոնին.
«Ի ուրախություն ինձ՝ «Եթե ես լինեի պապա» ներկայացումով մարտին պետք է մասնակցեմ Բելառուսում կայանալիք փառատոնին, որի տոմսերն արդեն սպառված են: Հայաստանում այս ներկայացմամբ մասնակցեցի «Արմմոնո» թատերական փառատոնին, որտեղ էլ ինձ նկատել են ու հրավիրել: Ներկայացումը լինելու է ռուսերենով, շատ լրջորեն եմ պատրաստվում, քանի որ սա հնարավորություն կարող է ինձ տալ՝ մտնելու ռուսական շուկա»,- հավելեց դերասանը:
 
Հետաքրքրվելով նաեւ Հայկի երաժշտական գործունեությունից տեղեկացանք, որ այժմյան զբաղվածությունը նրան չի խանգարում աշխատել նաեւ նոր երգերի վրա.
 
«Նոր երգեր շատ կան, նաեւ այնպիսիք կան, որոնք երգել եմ համերգներին, բայց ձայնագրված չեն: Սրանցով եւս փորձում եմ զբաղվել, առջեւում մեկ-երկու տեսահոլովակ էլ անպայման կներկայացնեմ: Միաժամանակ պետք է նշեմ նաեւ, որ ինձ համար տեսահոլովակ ունենալն ինքնանպատակ չէ, ավելին՝ ես դրանք չեմ էլ սիրում, շատ ծանր եմ տանում, երբ ես եմ նկարահանվում: Ինձ համար տեսահոլովակը շատ արհեստական մի բան է, դրա համար փորձում եմ ալտերնատիվ տարբերակներ գտնել: Միաժամանակ՝ հասկանում եմ նաեւ, որ մեր ժամանակների համար տեսահոլովակը պարտադրանք է»,- ընդգծեց երգիչ-դերասանը:
Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...