Ամենաուժեղ ցավը զգում ես այն ժամանակ, երբ մտերիմներիդ կողմից է այն հասցված. Ժակելինա Սարխոշյան


Life.panoarama.am-ի զրույցակիցն է բալետի արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժակելինա Սարխոշյանը, ով երեկ նշում էր ծննդյան 42-ամյակը:
 
Ժակելինա, ծննդյան օրերին բոլորս էլ կարծես ամփոփում ենք անցած գոնե մեկ տարին, եթե ոչ ողջ կյանքը: Հետաքրքիր է՝ Ձեր ամփոփ բնութագիրը անցած ճանապարհի վերաբերյալ: 
 
- Անկեղծ ասած՝ երբեք չեմ սիրել ծննդյանս օրերը ու անգամ չգիտեմ էլ ինչու: Ես չեմ սպասում այդ օրվան, հետեւաբար նաեւ ամփոփումներ չեմ անում: Իսկ եթե այս պահին ամփոփեմ անցածս ճանապարհը, ապա կարող եմ ասել, որ ես 7 տարեկանում հրաժեշտ եմ տվել մանկությանս եւ փորձել ինքս իմ մեջ կերտել մարդու, ով կարող է սովորել իր սխալների վրա, ապրել հիասթափություններ պրոֆեսիոնալ ասպարեզում, թաքուն լացել, կայանալ որպես պարուհի, տեխնիկապես հասնել բարձրունքների, ժամերով մնալ դահլիճում, լեզու գտնել զուգընկերների հետ ու այս ողջ ընթացքում մնալ մարդ: Ինձ փորձել եմ որպես մանկավարժ, հետո ուժերս ներդրեցի բալետմաստերի ասպարեզում: Հիմա, եթե բնութագրեմ կյնաքս, կարող եմ ասել, որ փորձել եմ միշտ գնալ առաջ, երբեք չդոփել տեղում եւ հայտնվել եմ այնտեղ, որտեղ հետաքրքրությյուններ եմ գտել:
 
Ուսումնասիրելով Ձեր գործունեությունը՝ մի բան անկարելի է չնկատել՝ դուք գերաշխատասեր եք ու վստահաբար՝ շատ ձեռքբերումներ եք ունեցել: Հետաքրքիր է՝ կյանքում ի՞նչն եք համարում ամենամեծ ձեռքբերումը:
 
- Աշխատասեր եմ, դա փաստ է: Երեւի դրա համար էլ հաջողվում է իմ մտահղացումներն իրակաանացնել: Հույսս դնում եմ միայն իմ վրա: Ինչ վերավերվում է կյանքիս ամենամեծ ձեռքբերմանը՝ երեխաս է:
 
Նույն կերպ՝ բոլորս էլ ունենք բացթողումներ, ամենացավոտ կողմեր, որոնք շտկելը հաճախ կյանքի նպատակ է դառնում: Որո՞նք են եղել Ձեր բացթողումները: 
 
- Իհարկե, բոլորն էլ ունեն բացթողումներ: Երեւի ես էլ եմ ունեցել, բայց եթե արդեն բացթողումը չես կարողանում լրացնել, ուրեմն պետք է շարժվել առաջ ու փորձել սխալներ չանել: Ես էլ եմ մարդ, ով միս ու արյունից է, ինձ էլ են ցավ պատճառել: Ամենաուժեղ ցավը զգում ես այն ժամանակ, երբ մտերիմներիդ կողմից է այն հասցված. այդ հարվածին երբեք չես սպասում: Ցավոտ է նաեւ ընկերենրի դավաճանությունը: Ընդհանրապես պետք է վարվել մարդկանց հետ այնպես, ինչպես ուզում ես քեզ հետ վարվեն. ինքս փորձում եմ այդպես ապրել:
 

 
Ժակելինա, պարը Ձեր մասնագիտությունը չէ, այն Ձեր ապրելակերպն է: Հիմա հրաժեշտ եք տվել մեծ բեմին՝ փորձելով երեխաների մեջ գտնել այդ ջիղն ու զարգացնել դրանք: Հեռանալը ցավոտ չէ՞ր: 
 
- Ոչ, ցավոտ չէ, երբ կարողանում ես ինքդ քեզ դրսեւորես ուրիշ ասպարեզում՝ բեմադրել, դասավանդել, լինել մանկավարժ: Այդ ժամանակ չես հասցնում մտածել բեմից հեռանալու մասին: Արդեն շատ եմ պարել՝ 26 տարի, բացի այս՝ ես չեմ հեռացել բեմից, ներկայացումներում չեմ պարում, բայց համերգների մասնակցում եմ:
 
Շատերի համար անգամ կարող է անակնկալ լինել այն հանգամանքը, որ մեծ դուստր ունեք: Կկիսվե՞ք Ձեր երիտասարդության պահպանման բանաձեւով:
 
- Կատակելով միշտ ասում եմ, թե սառնարան եմ պարբերաբար մտնում: Եթե անկեղծ, աշխատելով երեխաների հետ՝ հոգիդ չի մեծանում, իսկ եթե հոգիդ երիտասարդ է, ներքինդ արտացոլվում է նաեւ արտաքինիդ վրա:
 
Դստեր թեման շարունակելով՝ մի փոքր կպատմե՞ք նրա մասին:  ինպիսի՞նն են Ձեր փոխհարաբերությունները: 
 
- Կարելի է ասել՝ մենք ընկերական շփում ունենք: Ընկերուհի լինելով՝ փորձում ենք չանցնել սահմանն ու չմոռանալ, որ առաջին հերթին ծնող-երեխա հարաբերությունն է: Այս վիճակին հասնելու համար պետք է լինել համբերատար, ներողամիտ, բարի, միշտ լինել միմյանց կողքին ու օգնել յուրաքանչյուր հարցում:
 
Գիտեմ, որ ամուսինը Ձեր կողքին է ամեն հարցում: Իրար կատարյալ հասկանալու եւ տարիների ընթացքում անփոփոխ սիրելու գրավականը ո՞րն է: 
 
- Փոխզիջումը, ներողամտությունը եւ ամենակարեւորը սերը: Եթե փոխադարձ սեր չլինի, անհնար կլինի ապրել մարդու հետ:
 

 
Ժակելինա, կխնդրեմ տեղեկացնել նաեւ առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին:
 
- Այժմ Բեյրութում աշխատում ենք «Համազգային Գայանե» պարի դպրոցում եւ «Համազագային Քնար» պարախմբում: Բեմադրում ենք հետաքրքիր գործեր, դասավանդում ու պատրաստվում հաշվետու համերգի: Այս տարի Լիբանանի հանդիսատեսի դատին կհանձնենք «Սինբադի ճանփորդությունը», որի մեջ ընդգրկվում է «Ալի Բաբան եւ 40 ավազակները» ու «Ալադինի արկածները» : Հունիսին վերադառնում ենք Հայաստան, մի քանի առաջարկներ ունեմ, որոնք հարկ է քննարկել:
Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...