Դելո.«Տղայիս նվիրել ենք նոր համ

Վահագն Ստեփանյանը եւ Ռուզաննա Հարությունյանը աշնանը ծնողներ դարձան, օրերս էլ նշել են Նարեկ-Քրիստոյի 4 ամսականը.«Տղայիս նվիրել ենք նոր համ:). նա այդ օրն առաջին անգամ խնձոր կերավ եւ մեզ իր ծիծաղը պարգեւեց: Վայելում եմ նրա անուշ հոտը, անքուն, բայց հաճելի գիշերները: Ամեն օր մի նոր բան է անում, ուրախացնում եւ հիացնում մեզ»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է հումորիստը: 

Դելոյի կինն ու որդին


Դելոյին երջանկացնում է այն փաստը, որ տղան կարոտում է իրեն: Նշում է՝ երբ տուն է վերադառնում, երեխան իրեն տեսնելուն պես ուրախանում, ոգեւորվում է.«Նաեւ երբ թաքուն արթնանում է, ինձ միամիտ տեսնելիս ժպտում է: Նրանից մեծ էներգիա եմ ստանում ողջ օրվա համար»:

Վահագն Ստեփանյանը եւ Մոսո Կարապետյանը

Խոսելով գործնական նորություններից` նա տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին Սուրբ Վալենտինի տոնի առթիվ համերգ կիրականացնեն Մոսո Կարապետյանի հետ.«Առաջարկը ստացել ենք Գլենդելի հանդիսությունների սրահներից մեկից:
Կարծում եմ` գեղեցիկ ու հետաքրքիր ծրագիր ենք կազմել: Այստեղ նմանատիպ միջոցառումները շատ քիչ են, գրեթե չկան: Շոուին կմասնակցեն Լիլուն, A Chilla-ն, իսկ Երեւանից հատուկ հյուրը կլինի «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանը»:

Today's most read news !
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments