Անահիտ Կիրակոսյան.«Դուրս եկա, որովհետեւ ղեկավարությանը պետք են միայն հլու կատարողներ»

Անահիտ Կիրակոսյանի համար 2017-ը բուռն աշխատանքային է սկսվել: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է նախորդ տարեվերջին հրաժարվել թատրոնի սիրելի աշխատանքից, ինչպես է դիմավորել այս տարին եւ ինչ նորություններ կունենա իր հանդիսատեսի համար:

Անահիտ Կիրակոսյանը


«Սկեսուրս էր պատրաստել եւ ուղարկել»

Դեկտեմբերի 31-ին միայն երեկոյան ժամը տասին եմ կարողացել տուն վերադառնալ, քանի որ նկարահանման էի: Տան ամանորյա զարդարանքով երեխաներիս հետ նախօրոք էինք զբաղվել. աղջիկներս սիրում են, երբ նախատոնական մթնոլորտը շուտ է սկսվում: Այս տարի հասցրել եմ միայն տոնական սեղանի աղցանը պատրաստել, իսկ տոլման, բլինչիկները սկեսուրս էր պատրաստել եւ ուղարկել: Ինչպես բոլոր ավանդական ընտանիքներում, տարեմուտի գիշերը մենք էլ նախ գեղեցկացանք, ապա մոտեցանք սեղանին, լցրեցինք բաժակներն ու շնորհավորեցինք միմյանց: Այնուհետեւ գաղտնի կերպով եկավ Ձմեռ պապը, թողեց նվերներն ու գնաց: Հայկս չտեսավ նրան, բայց ասաց՝ երեւի շտապում էր, որ մյուս բալիկներին էլ հասցնի նվերներ տանել: 

«Առանց նրանց ի՞նչ էի անելու»

Տարին բուռն աշխատանքային եմ սկսել. միայն հունվարի մեկին եմ տանը եղել, որից հետո բոլոր հյուրերին դիմավորելու բարդ ու պատասխանատու գործն աղջիկներս են արել: Առանց նրանց ի՞նչ էի անելու: 

Անահիտ Կիրակոսյանը՝ «Կոկորդիլոսի արցունքներ» ֆիլմի նկարահանումներին


«Միայն ես եմ հայ»

Տարին ինձ համար կարեւոր մի առաջարկով է սկսվել` գլխավոր դեր իրանական «Կոկորդիլոսի արցունքներ» ֆիլմում: Կարծես Ձմեռ պապիկին նամակս շատ շուտ հասավ:): Շատ մեծ քասթինգ էր հայտարարված, մասնակցել եմ տաղանդավոր բազում դերասանների հետ եւ երջանիկ եմ, որ անցել եմ: Գլխավոր շեշտը խաղի վրա է դրված՝ պետք է շատ համոզիչ լինել: Լուրջ, դրամատիկ, ծանր հոգեբանական մի կերպար եմ խաղում: Ֆիլմում միայն ես եմ հայ, աշխատանքը բարդ է, միեւնույն ժամանակ, հետաքրքիր եւ շատ պրոֆեսիոնալ: Չկան բաց տեսարաններ, համբույրներ, նույնիսկ զուգընկերոջ ձեռքը բռնել չի կարելի: Իմ տեսարանները Հայաստանում են նկարում, խոսում եմ հայերեն եւ պարսկերեն: Մի տեսարանում նույնիսկ պարսկերեն երգում եմ: Ֆիլմի պրեմիերան լինելու է Թեհրանում, բայց հնարավոր է՝ Հայաստանում էլ ներկայացնեն: 

«Այլեւս չկա այն թատրոնը»

Տասը տարի աշխատելուց հետո դուրս եմ եկել Կամերային երաժշտական պետական թատրոնից: Կուզեմ ներողություն խնդրել այն հանդիսատեսից, ով միշտ գալիս էր թատրոն իմ խաղը դիտելու: Այժմ էլ բազմաթիվ նամակներ եմ ստանում, թե ինչու եմ դուրս եկել: Թատրոնի ներկա ղեկավարությանը պետք են միայն հլու կատարողներ, որոնց թվում իմ էությամբ չեմ դասվում: Այլեւս չկա այն թատրոնը, չկա իմ սիրելի ղեկավար Դավիթ Հակոբյանը: Չեմ ուզում բացել փակագծերը, քանի որ չեմ ուզում հետտոնական թեթեւ հարցազրույցի փոխարեն բաց նամակ ստացվի: Կարծում եմ՝ թատրոնի ճակատագրի վերաբերյալ իմ մտահոգությունները դեռ կհայտնեմ: Բայց սա չի նշանակում, որ որեւէ թատրոնում էլ չեմ լինելու: Անկասկած, կլինեն դերեր եւ արդեն կան առաջարկներ, որոնց մասին մյուս անգամ կխոսեմ:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...