Latest 10 episodes

Քարդաշյանի կողոպտման մեջ կասկածվողները վերաձուլել են նրա զարդերը դրանք վաճառելուց առաջ

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին կողոպտելու մեջ կասկածյալները խոստովանել են, որ վերաձուլել ու վաճառել են նրանից հափշտակված գրեթե բոլոր թանկարժեք իրերը: Անխաթար Է մնացել միայն 4 մլն դոլար արժողությամբ նշանի մատանին, հաղորդում է Daily Mail-ը։
Ցուցմունքների համաձայն, որոնք տվել է հանցագործության ենթադրյալ մասնակիցներից մեկը՝ 60-ամյա Օմար Այթ Քեդաշը՝ ծեր Օմար մականվամբ, իրենք մեկնել են Բելգիայի Անտվերպեն քաղաք՝ ավարը վաճառելու թանկարժեք իրերի ընդհատակյա շուկայում: Վխենալով, որ ոսկերիչները կճանաչեն Քարդաշյանի զարդերը , որոշել են վերաձուլել դրանք: «Ընդամենն ստացվել Է 800 գրամից փոքր-ինչ ավելի»,-հայտարարել Է կասկածյալը:

Ծեր Օմանը չի խոստովանել՝ ում մոտ Է պահվում մատանին և քննիչներին չի հայտնել՝ որքան գումար Է հաջողվել ստանալ Անտվերպենում թանկարժեք մետաղների և քարերի համար:

Հունվարի 9-ին հայտնի Է դարձել, որ Ֆրանսիայում Քարդաշյանի կողոպտման գործով ձերբակալվել Է 16 մարդ: Ավելի ուշ ձերբակալվածների մի մասին ազատել են, և հետաքննության մեջ մնացել են տասը կասկածյալներ:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments