Հիմա հասկանում եմ, որ դա իմ կողմից շատ ճիշտ որոշում էր. Մաշա Մնջոյան

Երգչուհի Մաշա Մնջոյանն օրերս ներկայացրեց իր «Իմ լուսաբաց» կամ «Song for you» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որը նկարահանվել է Սիդնեյում:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է ոչ միայն նոր տեսահոլովակից, այլեւ երգչուհի Սոնայի հետ համատեղ զուգերգի ու առաջիկա ծրագրերի մասին:

««Իմ լուսաբաց» երգը ստեղծելիս սկսեցինք երաժշտությունից: Հեղինակները ես ու Կարեն Անանյանն ենք: Իսկ երբ կար գեղեցիկ երաժշտությունը, պահանջվում էր համապատասխան խոսքեր: Չգիտես ինչու, երբ դեռ չէին գրվել խոսքերը, առանց բառերի ես երգում էի այս երգը ու հասնելով վերջի հատվածին` միշտ ասում էի`  «Singing this song for you»: Ժամանակ անց դիմեցի շատ տաղանդավոր Իննա Մխիթարյանին, ով անգլերենով գրեց շատ գեղեցիկ խոսքեր, բայց թողնելով իմ հորինած մի քանի խոսքը, որն էլ վերջում իր մեջ կրեց ողջ իմաստը: Այդ ընթացքում միաժամանակ երաժշտությունն ուղարկեցի իմ շատ լավ ընկեր Գայանե Ավետիսյանին, ով նույնչափ գեղեցիկ տեքստ գրեց արդեն հայերենով: Արդյունքում եկավ մի պահ, որ չկողմնորոշվեցի, թե որ տարբերակը կարելի է ընտրել` հանդիսատեսիս ներկայացնելու համար, քանի որ երկուսն էլ շատ էի սիրել ու  շատ մոտ էին ինձ: Երկար մտորումներից հետո որոշեցի երկու լեզվով էլ երգել. Հիմա հասկանում եմ, որ դա իմ կողմից շատ ճիշտ որոշում էր»,- երգի ստեղծման մասին խոսելիս` պատմեց Մաշա Մնջոյանը:

«Իմ լուսաբաց» կամ «Song for you» երգի տեսահոլովակը նկարահանվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում.

«Վերջերս, երբ Սիդնեյում էի, մի քանի տեսանյութեր էինք նկարահանել, իսկ երբ երգը արդեն կար, հասկացանք, որ տեսահոլովակը կարելի է հենց այդ կադրերով կազմել` առանց ավելորդությունների: Կարծում եմ` բավականին գեղեցիկ ու հետաքրքիր է ստացվել»,- նշեց երգչուհին:

Անդրադառնալով վերջերս թողարկված Մաշայի ու Սոնայի համատեղ զուգերգին` մեր զրուցակիցը նշեց, որ «Runaway» երգն իրենց համար վաղուց նոր չէր համարվում.

«Իմ ու Սոնայի դուետը վաղուց կար, ուստի մեզ համար այն նոր չէ: Մինչ համացանցում հայտնվելը, այն շատ ենք երգել համերգների ժամանակ, քանի որ վաղուց էինք ձայանգրվել: Համացանցում այն հասանելի չէինք  դարձնում, քանի որ նպատակ ունեինք երգը տեսահոլովակով ներկայացնել, սակայն շատ ձգձգվեց ու որոշեցինք, որ այս անգամ մեր համատեղ զուգերգն առանց տեսահոլովակի հանձնենք մեր հանդիսատեսին: Հույսով եմ, որ ես ու Սոնան ապագայում դեռ շատ զուգերգներ կունենանք ու կհասցնենք դրանք նաեւ տեսահոլովակներով ներկայացնել»,- նշեց Մաշան ու նկատեց.

«Շատ ուրախալի է այն փաստը, որ առանց տեսահոլովակի էլ երգը սիրվեց հանդիսատեսի կողմից, մենք շատ գեղեցիկ խոսքեր ենք լսում մինչ այսօր, իսկ դա ոգեւորոիչ է»:

Տարին երգչուհին բավականին լավ է սկսել, նա արդեն երկու նոր երգ է ներկայացրել, որոնցից մեկը` տեսահոլովակով: Ավելին` Մաշայի խոսքով` ծրագրերը շատ-շատ են, սակայն դրանց մասին խոսել չի ուզում այնքան ժամանակ, մինչեւ դրանք ավելի հստակ փուլ կանցնեն:

Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Գալուստ Սահակյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության և դպրոցների տնօրենների ձայնագրության մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Որքան է կազմել Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ին պատկանող ՀԷՑ-ի մաքուր եկամուտը անցյալ տարի
  • Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրը
Comments

Name: