«Ֆուլ հաուս» սիթքոմում նոր կերպարներ կլինեն. Գրիգոր Դանիելյան

«Ֆուլ հաուս»-ի 6-րդ եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն փետրվարի 7-ին, իսկ մինչ այդ սցենարի հեղինակները մեծ պատասխանատվությամբ զբաղված են սցենարային աշխատանքներով. Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց սիթքոմի սիրված դերասան Գրիգոր Դանիելյանը, ով նաեւ սցենարի հեղինակներից մեկն է:
 
«Իհարկե, նոր եթերաշրջանի հետ կապված փակագծեր չեմ բացի, հակառակ դեպքում կկոտրեմ հեռուստադիտողի հետաքրքրությունը, սակայն պետք է ասեմ, որ մենք ինչպես միշտ անում ենք հնարավորինը, որպեսզի մեր սկզբունքները չխախտենք ու մեր հավատարիմ հեռուստադիտողը եւս շարունակի հավատարիմ մնալ մեզ: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում, կարծում եմ՝ կկարողանանք պահպանել մեր հանդեպ հետաքրքրությունը», - նշեց Գրիգոր Դանիելյանը:
 
Հետաքրքրվելով, թե արդեն իսկ հայտնի ու սիրված հերոսները նոր եթերաշրջանում արդյոք կարգավիճակային փոփոխություններով կներկայանան, քանի որ նախորդ եթերաշրջանում Ֆելոյին եւ Տաթեւին վերջապես միասին տեսանք, մեր զրուցակիցը նշեց.
«Բնականաբար, զարգացումներ կլինեն, հերոսների կյանքում էլ ստատուսները կփոխվեն: Սակայն նկատեմ, որ սիթքոմը կսկսենք նախորդ եթերաշրջանի կարգավիճակներով, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն այս առումով, ցույց կտա եթերը: Ի դեպ՝ կլինեն նաեւ անսպասելի զարգացումներ»:
 
Արդեն հայտնի է, որ «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանում հիմնական հերոսներից բացի կնկարահանվեն Հայկ Պետրոսյանն ու Թամարա Պետրոսյանը: Նախորդ եթերաշրջանից հայտնի Քրիստինա Եղոյանը՝ Զառայի կերպարը, եւս կշարունակի հանդես գալ սիթքոմում:
«Ֆուլ հաուս»-ի նկատմամբ հեռուստադիտողի հետաքրքրությունը ոչ մի կերպ չի պակասում, այնուամենայնիվ, հարցին, թե սիթքոմի ստեղծագործական թիմը մտավախություն չունի արդյոք ձանձրացնել հեռուստադիտողին, Գրիգորը պատասխանեց.
«Ամեն եթերաշրջանից առաջ ունենում ենք այդ մտավախությունը, դրանից ելնելով էլ՝ ինքներս մեզ ապահովագրում ենք նման վտանգներից՝ ամեն անգամ էլ ավելի լավ  աշխատելով: Մենք երբեք այս հարցը չենք թողնում իներցիային, յուրաքանչյուր անգամ մենք ներդնում ենք մեր ողջ ջանքերը, որպեսզի լավ արդյունք ունենանք ու շարունակենք սիրվել մեր հեռուստադիտողի կողմից: Հույս ունենք, որ այս եթերաշրջանը եւս կհաջողենք»:
 
Մարտի կեսին արդեն սիրված սիթքոմը եթերում կլինի ու կշարունակի ժպիտ պարգեւել իրեն հավատարիմ հեռուստադիտողին:
Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Ընտրարշավի տապալվող գիծը
Comments

Name: