Քիմ Քարդաշյանին հարցաքննել են Թրամփի որոշման դեմ արված գրառման պատճառով

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մասնավոր ինքնաթիռը խուզարկվել է ոստիկանության կողմից: Բրիտանական Daily Mail-պարբերականի փոխանցմամբ՝ կատարվածը կապված է օրեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի հետ, որով արգելվում է մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ:

Քարդաշյանը մասնավոր ինքնաթիռվ վերադարձել էր Կոստա Ռիկա կատարած 4-օրյա ճամփորդությունից, երբ ինքնաթիռ են մտել մաքսային պաշտոնյաները: Վերջիններս հարցաքննել են Քիմին և նրա ընտանիքին, ինչից հետո տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են նրանք իջել ինքնաթիռից:

Կատարվածը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը սոցիալակայան ցանցի իր էջի միջոցով տարածել էր վիճակագրություն` պատասխանելով Թրամփի կողմից մտցված արգելքին: Քարդաշյանը թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով տարածած լուսանկարով ցույց էր տվել, որ տարեկան միայն 2 ամերիկացի է սպանվում «իսլամիստ ջիհադիստ ներգաղթյալների» կողմից, իսկ ավելի քան 11 հազարը սպանվում են հենց ամերիկացիների հրազենային բռնության պատճառով:

Daily Mail-ը հիշեցրել է, որ Քարդաշյանների ընտանիքը Հայաստանից ներգաղթածների չորրորդ սերունդն են և հպարտությամբ են խոսում իրենց պատմության մասին:

Today's most read news !
  • Վերջին 2 ամիսների ցուցանիշները հուշում են, որ մեր ուղղությունը ճիշտ է վերցրած
  • Վարչապետ. Ես ուզում եմ, որ մեր վեճը լինի գաղափարական
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը
Comments

Name: