Ես չեմ ցանկանում, որ տղաներս իմ ուղին ընտրեն. Գեւորգ Չուլյան


Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Գեւորգ Չուլյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից: Այժմ Գեւորգը նկարահանվում է «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում:

Գեւորգ, այն դերասաններից եք, ով դադարներ կարծես թե չի վերցում, Ձեզ պարբերաբարկարելի է տեսնել էկրաններին: Հե՞շտ եք մի դերից մյուսին անցնում: Ինչպե՞ս էկատարվում ներքին կերպարանափոխությունը:

- Թեեւ երբեմն-երբեմն փոքրիկ դադարներ վերցնում եմ, բայց հիմանկանում փորձում եմ մեծ դադարներ չառնել: Ինչ վերաբերվում է կերպարանափոխություններին, սա մեր մասնագիտությունն է: Դերասանը պետք է կարողանա մի կերպարից արագ մյուսին անցնել, ու դա անել հնարավորինս սահուն: Իսկ հեշտ է դա ստացվում, թե դժվար, կախված է դերասանի փորձից: Ինձ համար արդեն սովորական է դարձել կողմնորոշվել ու փորձել խաղալ հաջորդ կերպարը:

Այժմ նկարահանվում եք «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում: Ինչպե՞ս է կայանում այսթիմի հետ աշխատանքը:

- Այո, հիմա նկարահանվում եմ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում: Այստեղ աշխատանքները բավականին լավ ու հետաքրքիր են անցնում, չեմ կարող դժգոհել: Ամեն ինչ լավ կազմակերպված է, թիմն էլ շատ լավն է, բոլորն էլ պրոֆեսիոնալ են, ինչն էլ շատ եմ կարեւորում: Դերասանական խումբն էլ հաջողված է, շատերն էլ իմ վաղեմի ընկերներն են: Այս թիմի հետ նախկինում երկու այլ նախագծերում եւս աշխատել եմ, էլ չասեմ, որ «Շանթ»-ում եմ աշխատում շուրջ 11 տարի, ուստի այստեղի հետ կապված ամեն բան ինձ հոգեհարազատ է:

Առաջարկներ ստանալիս՝ ի՞նչն եք ամենաշատը կարեւորում:

- Առաջարկներ ստանալիս կարեւորում եմ երեք հարց, որոնք ինձ թվում  է պետք է կարեւորի յուրաքանչյուր դերասան, ավելին` կարծում եմ այդպես է դերասանների մեծամասնության մոտ: Դրանք են` 1) Ի՞նչ նախագիծ է, ի՞նչ է իրենից ներկայացնում եւ ի՞նչ երկարատեւություն ունի: 2) Ի՞նչ դեր եմ խաղալու, կամ ի՞նչ կերպար եմ մարմնավորելու: 3) Ի՞նչքան եմ վարձատրվելու այդ ամենի համար:

Գեւորգ, թատրոնային զբաղվածություն ունե՞ք, մի փոքր կպատմեք, թե ի՞նչ է կատավումայդ ոլորտում:

- Այս պահին, ցավոք, թատրոնում չեմ: Այստեղ ցավոք բառը շատ շեշտադրված պետք է ասեմ: Թեեւ ականջիս ինձ համար շատ հաճելի զրույցներ են հասել, թե թատրոններից մեկում իմ մասին խոսել են: Իհարկե, այդ զրույցները ինձ հասան, որպեսզի իմ ռեակցիան ստուգեն, դե իսկ ես էլ շատ լավ արձագանքեցի` միայն զբաղվածության խնդիր առաջ բերելով, որովհետեւ թատրոնը մեծ զբաղվածություն է պահանջում: Չնայած այդ ամենին`մենք խոսեցինք պայմանագրային տարբերակի մասին, այսինքն` ոչ թե հիմնական աշխատող լինեմ, այլ ընդգրկվեմ որեւիցե ներկայացման մեջ: Իմ առաջարկն էլ, կարծես թե, ընդունվեց, բայց հիմա դեռեւս չեմ բացի չակերտներն ու չեմ ասի, թե ո՞ր թատրոնի մասին է խոսքը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս խոսակցությունները շուտով իր պտուղները կտան, համենայն դեպս` մեծ հույսեր ունեմ:

Գիտեմ, որ շատ դերասանների նման զբաղվում եք նաեւ հանդիսավարությամբ: Հետաքրքիր է՝ ինչի՞ հետ եք կապում այդ հանգամանքը, որ դերասանների մեծ մասըընտրեցին այդ ուղին:

- Չէի ասի, որ դերասանների մեծ մասը ընտրել են հանդսավարության ուղին: Ես կասեի` դերասաններից շատերն են զբաղվում հանդիսավարությաբ, իսկ իմ պարագայում կավելացնեի «նաեւ» բառը. Իմ աշխատանքին զուգահեռ ես նաեւ զբաղվում եմ հանդիսավարությամբ ու միջոցառումների կազմակերպմամբ: Իսկ թե ինչո՞ւ են ընտրում այդ ուղին, պարզից էլ պարզ է` գումար վաստակելու խնդրի համար:

Շարունակելով թեման՝ չեմ կարող չհետաքրքրվել, թե որքա՞ն արժե Ձեզ տեսնելըտարաբնույթ միջոցառումներ վարելիս:

- Ձեր մեջբերած «տարաբնույթ» բառը շատ տեղին է, որովհետեւ տարաբնույթ միջոցառումները տարբեր գներ ունեն: Բնական է, որ հարսանյաց կամ ծննդյան միջոցառումները տարբերվում են միմյանցից, նաեւ նշանակություն ունեն միջոցառման մաշտաբները, ինչպես նաեւ տարբերվում են համերգներ կամ խաղարկություններ վարելը: Համենայն դեպս` այսօր այս շուկան բավականին մեծ է եւ յուրաքանչյուր պատվիրատու կարողանում է գտնել իր ճաշակին եւ իր գրպանին համապատասխան հանդիսավար:

Այժմ բացի գործող սերիալից, ի՞նչ այլ ծրագրեր ու առաջարկներ ունեք:

- Ծրագրերիս շարքում վաղուց մի բան կա, որն անընդհատ քննարկում ենք ընկերներով. մեր մտքերը հավանաբար ի վերջո ներկայացում կդառնա, բայց դա շատ երկար ժամանակ ու աշխատանք է պահանջում, ինչի պատճառով էլ անընդհատ ձգձգվում է: Հույսով եմ` այս տարի հնարավորություն կունենամ նաեւ գեղարվեստական ֆիլմում նկարահանվել:

Գեւորգ, գիտեմ, որ երկու որդի ունեք: Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

- Այո, երկու տղա ունեմ` Հրայրս տասը տարեկան է, Արտավազդս` ութ: Դե երեխաները դպրոցական են, զուգահեռ նաեւ հաճախում են պարի, շախմատի, լողի, նկարչության: Կինս նույնպես մասնագիտությամբ դերասանուհի է, չնայած այժմ չի զբաղվում իր մասնագիտությամբ: Երկար ժամանակ աշխատում էր հեռուստատեսությունում` որպես նախագծերի ադմինիստրատոր, հիմա էլ ժամանակ առ ժամանակ զբաղվում է համերգների կազմակերպմամբ ու տարբեր նախագծերի ադմինիստրատիվ աշխատանքներով: Կինս նաեւ սովորում է մագիստրատուրայում, այնպես որ մենք հիմանակնում տանը չենք լինում, փոխարենը մայրս, ով ապրում է մեզ հետ, հոգում է բոլոր հոգսերը:

Հետաքրքիր է` կցանկանաք, որ տղաները ընտրեն ծնողների ուղին:

- Ես չեմ ցանկանում, որ տղաներս իմ ուղին ընտրեն, չեմ ցանկանա  նաեւ, որ արվեստի ոլորտում լինեն: Աշխարհում շատ տարբեր մասնագիտություններ կան` բժիշկ, իրավաբան, տնտեսագետ եւ այլն: Միաժամանակ, հաստատ չեմ խոչընդոտի ու կթողնեմ, որ իրենք ինքնուրույն ընտրեն այն ուղին, որով պետք է անցնեն: Բնականաբար` խորհուրդներ կտամ, անգամ, եթե  ի վերջո ընտրեն արվեստի ուղին, չեմ ընդդիմանա: Յուրաքանչյուր մարդ ինքը պիտի ազատ ընտրի իր մասնագիտությունն ու ապագան:


 

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Ընտրարշավի տապալվող գիծը
Comments

Name: