Հարված թիկունքից. հայ հայտնիների կոնֆլիկտները

Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են պահեր, երբ մեջքից հարված են հասցնում նրանք, ում համարում ես ընկեր ու անդավաճան համախոհ: Եվ ինչպես առօրյայում, հայտնիների շրջանում էլ նման դեպքեր հաճախ են լինում: «Հարված թիկունքից» խորագրի տակ ներկայացնում եմ հայ հայտնիների ամենաքննարկված ու սկանդալային դեպքերը, երբ լավ ընկերները միմյանց հանդեպ վարվեցին «ոչ ընկերավարի»:

Այդպես եղավ, երբ 2010թ-ին Էմմին Միհրան Կիրակոսյանի հետ դուետով պատրաստվում էր մեկնել «Եվրատեսիլ»: Այդ ժամանակ օդից հայկական շոուբիզնեսում մի աղջիկ էր հայտնվել, ով իր հովանավորների շնորհիվ լուրջ մրցակցություն ստեղծեց Էմմիի համար: Սակայն պատմությունն այդ մասին չէ: Ընկերական դավաճանության գունեղ ու հանդուգն քայլի ականատես եղանք, երբ, ի պաշտպանություն Ռիվասի, նախընտրական համերգի ժամանակ Անդրեն հանդես եկավ Ռիվասի անունը կրող շապիկով: Անդրեի ու Էմմիի հարյուր տարվա ընկերության վրա խաչ քաշվեց այդ օրը, սակայն տարիներ հետո Էմմին կարողացավ հաղթահարել վիրավորանքը, ու հիմա երգիչները միմյանց հետ ունեն նորմալ «բարև-ցտեսություն»:

2012-ին հայ հասարակությունը «սեփական մաշկի վրա զգաց»՝ ինչ ասել է SEX սկանդալ: Նախկինում ռուս ու արևմտյան աստղերի մասին պատմվող պատմություններից հետո այս անգամ նման սկանդալի կիզակետում հայտնվել էր հայ դերասանուհին, ում ամեն օր ՀԱՅԸ տեսնում էր էկրանին, ամսագրերում ու, ինչու չէ, նաև երևանյան տարբեր պրեմիերաների ժամանակ՝ ամուսնուն թևանցուկ: Անժելա Սարգսյանի հետ կապված սկանդալի մասին բոլորն ամեն ինչ գիտեն, սակայն տարիներ անց այդպես էլ անհասկանալի ու տհաճ պատմություն մնաց Անժելայի խաղընկերուհիների պահվածքը, ովքեր նեղ պահին իրենց ընկերուհուն քարկոծողների բանակում հայտնվեցին ու անգամ «մամլո ասուլիս» հրավիրեցին ու հայտարարեցին, որ «իրենք այդպիսին չեն, իրենք սուրբ են ու բոլորովին էլ Անժելայի ընկերուհիները չեն»: Դե իսկ կանացի ստոր ու հեղհեղուկ «ընկերության» մասին այս պատմության վերջակետը դրեց հենց մեղադրյալը, երբ իր խոստովանական ցուցմունքում գրեց հետևյալը՝ Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տարածել եմ ես «Ու՞ր է իմ տղամարդը» սերիալից Անժելայի խաղընկերուհիներից մեկի խորհրդով: Թե ինչ հարաբերությունների մեջ են հիմա նախկին ընկերուհիները, հարցնելն անիմաստ է, որովհետև այս միջադեպից հետո նրանց միջև հարաբերություններ բացարձակ չմնացին:

2016թ. էկրաններ բարձրացավ Հայկ Մարությանի «Սուպեր մամա» կատակերգությունը, որը ֆեյսբուքյան իր ստատուսում քննադատեց ռեժիսոր, դերասան Միքայել Պողոսյանը. «Ասացի` գնամ, էդ «Սուպեր մամա»-ն նայեմ, տեսնեմ` ֆենոմենն ինչի՞ մեջ է: 

15 րոպե հետո փախա դահլիճից»: Երկար ու քննադատական ստատուսին հաջորդեց Հայկ Մարությանի նույնքան «կպնողական» պատասխանը, որն իրար խառնեց համացանցը։ Արդյունքում երկու տաղանդավոր ու հասարակության կողմից սիրված արվեստագետների երկրպագուները բաժանվեցին համապատասխան երկու ճամբարների, ինչ ասես, չասեցին իրար: Թե արդյունքում կարողացան գոնե միմյանց հետ պաշտոնական «բարև»-ը պահպանել Հայկն ու Միքայելը, այդպես էլ պարզ չդարձավ: Միայն գիտենք, որ երկու կողմն էլ հրաժարվում էր առաջին քայլն անել ու փնտրել միմյանց հասկանալու ուղին:

Օրերս համացանցն իրար խառնեց ինստագրամյան մի օգտատեր, ով հանդես էր գալիս «Հայկական իրականություն» անվան ներքո: Ո՞վ էր այդ հիշաչարը, ով բոլորից միանգամից հանեց իր մուռը, այդպես էլ չպարզվեց, բայց փաստն այն է, որ այդ օգտատերը տարիներ շարունակ հավաքել է ինստագրամյան հայտնիների ամենաանհաջող ու հին լուսանկարներն ու հրապարակել դրանք՝ համեմատելով այդ աղջիկների այսօրվա գլամուր, հղկված, դզած-փչած լուսանկարների հետ: Հաշվի առնելով, որ այդ լուսանկարների տերերը դրանք բացարձակ երբեք ու ոչ մի տեղ չեն հրապարակել, պարզ է դառնում, որ դավերը նրանց նկատմամբ դավել են հենց իրենց մտերիմները՝ դասարանից, կուրսեցի, ծանոթ-բարեկամները, ովքեր աղջիկներին ճանաչել են դեռ անհիշելի ժամանակներից: Ահա այսպես՝ աղջկական ընկերություն հասկացությունը հերքող ևս մի ակնառու օրինակ:

  

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: