Ամուսինս շատ նորմալ է ընդունում իմ մասնագիտությունը. Ջուս

Երգչուհի Ջուսը դեռ տարիներ առաջ հայկական շոու բիզնեսում իսկական բում առաջացրեց, երբ ներկայացավ բավականին համարձակ ու անկեղծ հագուստներով: Նա այն  երգչուհիներից է, ով կոտրեց կարծարտիպերն ու ներկայացավ մինչ այդ չտեսնված ոճով: Մինչ այսօր էլ երգչուհին շարունկաում է զարմացնել իր անսպասելի սանրվածքներով ու անկեղծ հագուստներով, որոնք կրկին ու կրկին հայտնվում են ուշադրության կենտրոնում: Վերջին օրերին համացանցում է հայտնվել Ջուսի՝ տարբեր տարիների համարձակ լուսանկարները, որոնք վերնագրվել են այսպես՝ «Ջուսի սկեսուրի աչքից հեռու. երգչուհու խայտառակ, անհեթեթ ու գռեհիկ լուսանկարները»: 
 
Թե երգչուհին ի՞նչ կարծիք ունի այս տեսակետների մասին ու իրականում երգչուհու նորակազմ ընտանիքը ի՞նչ վերբերմունք ունի իր` նման լուսանկարների վերաբերյալ, Life.panorama.am-ը պարզել է Ջուսից.
 
«Նախ պետք է նկատեմ, որ ես երբեք չափը չեմ անցել: Ի տարբերություն մեր երկրի շատ հանրային մարդկանց՝ երբեք մերկ, կամ կիսամերկ չեմ նկարահանվել: Իսկ ընդհանուր առմամբ՝ համարձակ ոճերում ներկայանալն իմ մասնագիտության մի մասն է կազմում, դա իմ իրական կյանքի ոճի հետ կապ չունի: Ես իրականում բեմական տեսքս չեմ խառնում առօրյայի հետ: Ու շատ ամոթ է, որ մարդիկ դեռ շարունակում են խոսել նման անմիտ թեմաների մասին»,- նշեց երգչուհին:
 
Մեր նկատառմանը, թե իր բեմական ոճի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեն ամուսինն ու սկեսուրը, պատասխանեց.
«Սկսեսուրիս մասին առհասարակ չեմ խոսի, քանի որ ամուսնուս հետ այդպես ենք որոշել: Իսկ ամուսինս շատ նորմալ է ընդունում իմ մասնագիտությունը, անգամ իմ ոճի հետ կապված որոշումները երկուսով ենք կայացնում, ընտրում հետաքրքիր զգեստներ ու մտածում ֆոտոշարքեր: Իհարկե, երկուսս էլ ունենք կարեւոր սկզբունք՝ չանցնել չափը, չլինել գռեհիկ, բայց լինել հետաքրքիր ու սեքսուալ: Կարծում եմ՝ մեզ մոտ դա ստացվում է»:
 
Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: