3 միայնակ կանայք՝ «Թափանցիկ տանիքներ»-ում

2014-ի հունիսին մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» գեղարվեստական ֆիլմը, որին անմիջապես հաջորդեց «Թափանցիկ տանիքներ»-ի նկարահանումը։ Առաջին ֆիլմը բաղկացած է 5 նովելից՝ 5 տարբեր պատմություն մարդկային հարաբերությունների մասին, որոնք կրում են 90-ականների հետքը։ Լուսինեի նոր աշխատանքը պատմություն է 3 կանանց մասին: BRAVO.am-ը ռեժիսորի հետ զրուցել է ֆիլմի սյուժեի, ուղերձի, դերասանների ընտրության եւ պրեմիերայի հետաձգման պատճառի մասին։ 

«Թափանցիկ տանիքներ» ֆիլմի նկարահանումներին


Առաջին հայացքից գուցե երկու ֆիլմերը նման թվան, բայց չեմ կարծում, որ կապ կա։ «Շքամուտք»-ն անդրադարձ էր 90-ականներից մինչեւ մեր օրերը մարդկային արժեքների փոփոխությանը, անկախության տարիների ամփոփում էր: Իսկ «Թափանցիկ տանիքներ»-ը մեկ ամբողջական պատմություն է երեք կնոջ մասին՝ զուգահեռ ծավալվող իրադարձություններով: 

Հերոսուհիները կանայք են, որոնց միավորում է միայնակ չլինելու ցանկությունը: Մարդը մենակ է, երբ զրկված է հոգատարությունից, սիրուց ու ցանկալի այլ դրսեւորումներից, որոնք հաճախ աննկատ են մնում կյանքում: Սցենարի հեղինակ Լիլիթ Արզումանյանը սցենարը մշակել է՝ հիմքում ունենալով իր գրական ստեղծագործությունները: Ֆիլմի ուղերձն ու հիմնական ասելիքն ունեցածը գնահատելու կարողությունն է, սերն ու հոգատարությունը:

«Թափանցիկ տանիքներ» ֆիլմի նկարահանումներին

Վերնագիրը գաղափարական սիմվոլիզմ ունի, քանի որ տանիքներից ներս ենք նայում: Նկարահանող խումբը հավաքվել է պրոֆեսիոնալ ու մարդկային սկզբունքով: Հայաստանում կինոարտադրության մասնագետներն այնքան էլ շատ չեն, եւ խմբի մի մասն արդեն ընտանիք է դարձել, նոր անդամներն էլ աշխատանքի ընթացքում դառնում են ամբողջության մի մասը, եթե, իհարկե, սիրում են կինոն:

Ֆիլմը խաղարկային է (գեղարվեստական), ժանրը՝ մելոդրամա: Նկարահանվել են դերասաններ Նարինե Գրիգորյանը, Նարե Հայկազյանը, Կարինե Ոսկանյանը, Արա Դեղտրիկյանը, Ջոն Մակարյանը, Աննա Հարությունյանը, Գոռ Սահակյանցը եւ ուրիշներ։ Դերակատարներին ընտրում եմ կերպարի պատկերացումով: Երկար զրուցում եմ, փորձում եմ հասկանալ մարդ տեսակը, քանի որ ինձ համար շատ կարեւոր է կերպարի ծայրահեղ բնական վերապրումը: Դերասաններն ինձ համար ամենակարեւորն են:

«Թափանցիկ տանիքներ» ֆիլմի նկարահանումներին


Հեղինակային ֆիլմ նկարելն ամբողջ աշխարհում հեշտ չէ, ուր մնաց՝ մեզ մոտ: 2014-ի սեպտեմբերից սկսել ենք նկարահանումը, որոշ խոչընդոտներ կան, բայց բարդություններն ավելին չեն, քան մյուս հեղինակային ֆիլմարտադրողներինը: Նկարահանումներն ավարտված են, մոնտաժային փուլը եւս կարելի է ավարտուն համարել, իսկ հետարտադրական մյուս աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Պրեմիերայի օրը դեռ հստակ չեմ կարող ասել, քանի որ աշխատանքները ժամանակ են պահանջում, գիտեմ միայն, որ այս տարի կկայանա։ Ավարտելուց հետո նաեւ պետք է փառատոնային ճանապարհ անցնի, հուսով եմ՝ նաեւ միջազգային վաճառք կունենա:     

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...