Սուրճս նրա պատրաստած թխվածքաբլիթով վայելեցի. Իրինա Թովմասյանը 35 տարեկան է


Այսօր Իրինա Թովմասյանը նշում է ծննդյան 35-ամյակը: Գեղեցկուհին Life.panorama.am-ին պատմել է, թե ի՞նչ անակնկալներ են մատուցել ամուսինն ու երեխաները, եւ թե ինչպե՞ս է պատրաստվում տոնական օրն անցկացնել:
 
«Նախ պետք է ասեմ, որ ես սովորություն ունեմ ժամը 21:00-ին երեխաներին քնեցնելիս՝ ինքս էլ քնել, քանի որ արթնանում  եմ լուսադեմին: Ու երեկ էլ բացառություն չէր, արդյունքում կեսգիշերին ստացած շնորհավորանքները ես կարդացի միայն առավոտյան: Շատ եմ սիրում ծննդյանս օրը, լիաթոք ուրախանում եմ ու ոչ մի կերպ չեմ ֆիքսվում տարեթվերի վրա: Ինձ համար տարիքը անցողիկ բան է, ես երբեք այդ մասին չեմ մտածում: Ամեն տարի ծննդյանս օրը նշում եմ մեծ ուրախությամբ ու ոգեւորությամբ»,- ժպիտով պատմեց օրվա հերոսուհին:
 
Խոսելով անակնկալներից՝ Իրինա Թովմասյանը նշեց, որ ամուսինը ջանք չի խնայել իրեն ուրախացնելու համար.
 
«Ամուսինս գրեթե իմ հասակի չափով շատ գեղեցիկ վարդեր է նվիրել, բայց ամենահետաքրքիր անակնկալն այն էր, որ մեկ շաբաթ առաջ մեր մանկությունը հիշեցնող գունավոր վաֆլիներ էր գնել, որպեսզի թխվածքաբլիթ պատրաստեի, սակայն այսօր գիշեր նա հատուկ ինձ համար խտացրած կաթով պատրաստել էր այդ վաֆլիները. Չեք պատկերացնի, թե այսօր ինչ հաճելի առավոտ էր, երբ սուրճս նրա պատրաստած թխվածքաբլիթով վայելեցի: Ի դեպ՝ ամուսինս շատ-շատ հեռու է խոհանոցից, երբեք ոչինչ չի պատրաստի, բայց ինձ համար նա արել էր դա,- պատմեց Իրինան ու շարունակեց.
 
«Վերջին տարիներին, ինչ մեր կյանքում կան փոքրիկ աղջիկներս, ծննդյանս օրերը Նոր տարվա հրաշքն է հիշեցնում: Աղջիկներս ամեն տարի ծննդյանս օրը անուշ քնով են քնում, ողջ գիշեր գոնե մեկ անգամ չեն արթնանում. Դա թերեւս նրանց ամենամեծ նվերն էր ինձ: Մեգգին էլ արդեն նվիրել է իր ավանդական բացիկը, իսկ բուն նվերը երեկոյան կլինի»:
 
 
Իրինա Թովմասյանը տոնական երեկոն անցկացնելու է մտերիմների, ընկերների, մայրիկի եւ սկեսուրի ընկերակցությամբ.
 
«Բալիկներս ներկա չեն լինի ծննդյանս երեկույթին, քանի որ մեծերով ենք լինելու.  ինձ հետ կլինեն իմ ամենասիրելի մարդիկ: Նախապես պատրաստվել ենք, որ ամեն ինչ լինի շատ գեղեցիկ ու հաճելի մթնոլորտում, այսօր կերգի նաեւ Մեգգին»,- նշեց նա:
Իրինա Թովմասյանն ինքն իրեն ընդամենը մեկ բարեմաղթանք ունի.
 
«Գուցե ես անհետաքրքիր մարդ եմ ու ամպագորգոռ ցանկություններ չունեմ, իմ ցանկությունը մեկն է, որպեսզի իմ հարազատներն ու ես այդ թվում առողջ լինենք: Մնացյալ ամեն բան ինձ համար չափից շատ անկարեւոր են»,- ավարտեց գեղեցկուհին:
 
Life.panorama.am-ը միանում է շնորհավորանքներին ու ժպտադեմ  Իրինա Թովմասյանին մաղթում է նորանոր հաջողություններ:
Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...