Իմ ու հերոսուհուս միջեւ մի մեծ նմանություն կա՝ ես էլ եմ բարի. Նաիրա Մովսիսյան


Դստեր ծնունդից հետո դերասանուհի Նաիրա Մովսիսյանը կրկին հեռուստաէկրաններին է: «Ա Թի Վի» հեռուստաընկերության «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում նաեւ Նաիրան է նկարահանվում՝ առաջին անգամ մարմնավորելով դրական հերոսուհու:
 
«Դադարի ընթացքում բավականին մեծ էներգիա էր կուտակվել մեջս, ներքուստ այնքան էլ հանգիստ չէի, որ չէի կարողանում արտահայտել այդ էներգիան, իսկ հիմա շատ ավելի հանգիստ եմ, քանի որ լռությունից կուտակված ասելիքը կարողանում եմ արտահայտել: Հետեւաբար կարոտը մեծ էր աշխատանքիս նկատմամբ, ուրախ եմ, որ հիմա հնարավորոթյուն ունեմ այս հեռուստասերիալում ինքնադրսեւորվելու»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Նաիրան:
 
«Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում դերասանուհին առաջին անգամ դրական կերպարով է ներկայանում.
 
«Ինձ հետ միշտ պատահել է այնպես, որ ռեժիսորները, պրոդյուսերները ինձ բացասական կերպաներում են տեսել՝ նախկին փորձերը հաշվի առնելով: Այս անգամ, փառք Աստծո, խախտվեց կարծատիպն ու ինձ առաջարկեցին դրական հերոսուհու մարմնավորել. Ի դեպ այս կերպարն ինձ վստահելու համար շնորհակալ եմ ռեժիսոր Գուրգեն Սարգսյանին ու սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանին: Հերոսուհիս՝ Լյուսին ամեն ինչ անում է, որ քրոջ ընտանիքը չքանդվի: Նա ճշտխոս , բանական, սթափ ու ռեալ մարդ է, ով փորձում է օգտակար լինել հատկապես քրոջը: Իմ ու  հերոսուհուս միջեւ մի մեծ նմանություն կա՝  ես էլ եմ բարի»,- ժպիտով պատմեց Նաիրան:
 
 
Թե ինչպես հաջողվեց դերասանուհուն մշտապես բացասական հերոսուհիներից հետո դրական կերպարով հանդես գալ, նկատեց.
 
«Կերպարս դեռեւս զարգացման մեջ է, փոփոխություններ կլինեն: Ինչ վերաբերվում է հերոսների տարբերությանը, պետք է նշեմ, որ բացասակա հերոսի մարմնավորելը սարսափելի դժվար է, բայց հիմա  շատ ավելի հետաքրքիր է այսօրվա ստեղծածս կերպարը, քանի որ այն շատ խաղարկային է. ժամանակի ընթացքում նա եւ պոռթկում է, եւ խաղաղ է, եւ խղճում է, եւ բարկանում: Թեեւ պետք է հաստատ շեշտեմ, որ պրոֆեսիոնալ դերասանի համար բարդ ու հեշտ դերեր չկան, պետք չէ զարմանալ, երբ մարդը լավ է խաղում: Յուրաքանչյուր պարագայում դերասանը խնդիր ունի հանդիսատեսին կամ հեռուստադիտողին հավատացնել իր հերոսին, ես պիտի կարողանամ սուտը շատ ճիշտ ծախեմ ու մատուցեմ: Ինձ համար կապ չունի ես սերիալում եմ խաղում, գեղարվեստական ֆիլմում, գովազդում, թե թատրոնում, միեւնույն է, ես ամեն խաղից հետո ռեժիսորին հարցնում եմ, թե արդյոք այն, ինչ անում եմ, անկեղծ է»:
 
Ինչպես ամիսներ առաջ պատմել էինք՝ Նաիրա Մովսիսյանը աշխատում է նաեւ կարի արտադրամասում՝ որպես PR մենեջեր: Հետաքրքրվելով, թե արդյոք հիմա, երբ նաեւ նկարահանվում է, աշխատանքներից որեւէ կողմը չի՞ տուժում, պատասխանեց.
 
«Ես միշտ աշխատում եմ օրս կազմակերպել այնպես, որ մեկը մյուսին չխանգարի: Ամեն ինչի համար ժամանակ եմ գտնում ու չեմ թողնում, որ ոչ ես տուժեմ, ոչ էլ աշխատանքներս»:
Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: