Ֆորշի առողջական վիճակն արդեն լավ է

Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե երգիչ Ֆորշի ինքնազգացողությունը «Ֆորշ ակումբում» կտրուկ վատացել է: Ըստ լուրերի՝ երգելու ժամանակ նա  գունատվել է, ընկերներն իջեցրել են բեմից և շտապօգնության մեքենայով  հիվանդանոց են տեղափոխել։
Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել Ֆորշ հետ եւ տեղեկանալ նրա առողջական վիճակից: Մեզ հետ զրույցում Ֆորշը նշեց, որ տարածված տեղեկությունները մասամբ սխալ են.
 
«Ինձ հիվանդանոց չեն տեղափոխել, այդ տեղեկությունները սխալ են, հիմա էլ տանն եմ ու արդեն ինձ լավ եմ զգում: Այո, մի փոքր ինձ վատ զգացի, քանի որ ինձ մոտ մեկ-մեկ երակների խցանում է տեղի ունենում, սակայն շտապօգնության աշխատակիցները եկան ակումբ, համապատասխան ներարկում կատարեցին ու գնացին, որից հետո էլ ես ինձ ավելի լավ զգացի»,- մանրամասնեց երգիչը:
Life.panorama.am-ը առողջություն է մաղթում սիրված երգչին:
Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Գալուստ Սահակյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության և դպրոցների տնօրենների ձայնագրության մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Որքան է կազմել Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ին պատկանող ՀԷՑ-ի մաքուր եկամուտը անցյալ տարի
  • Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրը
Comments

Name: