Իրինա Հարությունյանի որդու մկրտությունը՝ Արտյոմի եւ Յուլիայի քավորությամբ

Իրինա Հարությունյանի ընտանիքին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Երեկ դերասանուհու կրտսեր որդին դարձել է մեկ տարեկան, ծնողներն էլ որոշել են հենց տարեդարձի օրը մկրտել փոքրիկին: Արարողության հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը: 

Իրինա Հարությունյանի որդու մկրտությանը


Դավթի մկրտության արարողությունը տեղի է ունեցել Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ամուսիններ Արտյոմ Կարապետյանի եւ Յուլիա Ֆինկի քավորությամբ: «Ընտրությունը շատ հանկարծակի ստացվեց: Մոտ մեկ ամիս առաջ խոսում էինք այն մասին, որ դեռ պետք է քավոր ընտրել եւ այլն, մեր ընկերներից մեկն ասաց՝ «Ի՞նչ է, կասկածո՞ւմ եք, որ քավորը պետք է լինի Արտյոմը»: Այդ պահին տղաս երկու անգամ փռշտաց:): Իսկապես, նրանց կապը շատ ուժեղ է, միմյանց շատ են սիրում, այլ հարաբերություններ ունեն: Երբ առաջարկեցինք, շատ հուզվեցին եւ սիրով համաձայնեցին»,-պատմել է Իրինան:

Յուլիա Ֆինկը, փոքրիկ Դավիթը եւ Իրինա Հարությունյանը

Դերասանուհու խոսքով` տղան բարձր տրամադրություն է ունեցել արարողության ընթացքում.«Իրեն շատ լավ դրսեւորեց, ընդհանրապես չի լացել, բոլորն ապշած էին»:

Իրինա Հարությունյանի որդու մկրտությանը


Իրինան նշել է` փոքրիկի ծննդով իրենց կյանքը նոր իմաստ է ստացել.«Մտածում եմ, թե ինչպես եմ առանց նրա ապրել: Հասուն տարիքում մայրանալը, իսկապես, այլ երջանկություն է: Նա Աստծո կողմից տրված պարգեւ է: Մեր ավագ որդին միշտ երազում էր փոքր եղբայր կամ քույր ունենալ: Մեր ընկերական շրջապատում երեխաներից մեծն ավագ որդիս է, իսկ փոքրիկը՝ Դավիթը, որին բոլորն անչափ սիրում են»:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: