Արփինե Իսրայելյանի որդու ատամհատիկի լուսանկարները

Արփինե Իսրայելյանի եւ բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյանի որդին արդեն ատամիկներ ունի: Ծնողները փոքրիկի 7 ամսականի օրը կազմակերպել են ավանդական ատամհատիկի արարողությունն ու փորձել կանխագուշակել, թե ապագայում ինչ մասնագիտություն կընտրի տղան: 

Արփինե Իսրայելյանի որդու ատամհատիկի արարողությանը


Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել խնջույքի լուսանկարները, նաեւ պատմել, որ երեխան խնդիրներ չի ստեղծել ինչպես իր, այնպես էլ հայրիկի ու մայրիկի համար.«Առանձնապես դժվարություններ չենք ունեցել, շատ հեշտ է ծակել: Արդեն երկու ատամիկ ունի»:

Արփինե Իսրայելյանը` որդու եւ ամուսնու հետ
Պարզվում է` փոքրիկ Դավիթը միանգամից երկու մասնագիտություն է ընտրել. «Երկու տարբերակով անցկացրինք արարողությունը` թղթիկների վրա գրված մասնագիտությունները դրեցինք տուփերի մեջ, նաեւ տարբեր իրեր շարեցինք նրա շուրջը: Տղաս ընտրեց «հոգեբան» գրությամբ թղթիկը, իսկ իրերից` բաժակ, որի վրա զարդանախշեր են: Որոշել էինք` եթե դա ընտրի, ուրեմն արվեստագետ կդառնա»,-պատմել է Արփինեն եւ նշել, որ երբ ժամանակը գա, որդին կորոշի՝ ինչ  մասնագիտություն ունենալ:
Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • «Այսպես շարունակելն անհնար է». վարչապետ
Comments

Name: