«Ես սիրում եմ սիրված լինել»․ Ալեքսանդր Բաբասյան

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով այժմ խաղում է «Կայարան» հեռուստասերիալում, Ladynews.am-ի հետ զրույցում խոսեց նոր ծրագրերի և գործնական հաջողությունների մասին:

- Ավարտել եք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ): Իրարից տարբեր մասնագիտություններ ունեք: Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեցին Ձեր դերասանական առաջին քայլերը:

- Ընտրել եմ այդ համալսարանն ու մասնագիտությունը, որովհետև իմ կյանքի այդ շրջանի համար դա էր ամենահարմարը: Տասներեք տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Ժամանակին տեսահոլովակներում որպես ֆուտբոլիստ նկարահանվելու շատ առաջարկներ են եղել: Նկարահնվել եմ մի քանի տեսահոլովակներում, երբ դեռևս սերիալներում չէի նկարահանվում: Մեկ անգամ, ընկերոջս՝ Նարեկի կողմից, ով այն ժամանակ «Որոգայթ» սերիալի տնօրենն էր, ստացա այդտեղ մոտավորապես տասնհինգ սերիա խաղալու առաջարկ և ես այն ընդունեցի: Այդ պահին չէի մտածում ոչ սցենարի, ոչ էլ դերի մասին, պարզապես սերիալում հայտնվելու, դերը խաղալու և դրա տակից պատվով դուրս գալու մասին էի մտածում: Առաջին քայլերս սկել եմ հենց այդպես:

- «Ցանկացած առաջարկ ընդունելիս առաջին հերթին ծանոթանում եմ սցենարին ու իմ դերին։ Կերպարի մեջ հատկապես ո՞ր կետն է կարևոր, Ձեր դրական պատասխանին արժանանլու համար:

- Կերպարի մեջ, իհարկե, ինձ համար առաջնային է դերը: Առաջին հերթին ծանոթանում եմ սցենարին: Կարևոր է, որ կերպարն ինչ-որ կերպ համապատասխանի իմ իրական կերպարին, որպեսզի ավելի ոգևորված աշխատեմ: Ծնվել եմ առյուծ համաստեղության տակ և, գուցե ինչ-որ տեղ համապատասխանում եմ այդ համաստեղությանը: Իմ շրջապատում, ֆուտբոլ խաղալիս էլ սիրում եմ առաջինը լինել և դա կապված չէ միայն սերիալների հետ: Իմ տեսակով եմ լիդեր: Առաջնային դեր խաղալն էլ պարզապես իմ ցանկությունն է, որպես Ալեքսանդ Բաբասյան:

- Հարցազրույցներում հաճախ եք օգտագործում «ես լինեմ, ես ցանկանամ, ինձ դուր գա» և այլ նմանատիպ արտահայտություններ: Չե՞ք կարծում, որ նման արտահայտություններով հանդիստեսի առջև ներկայանալը կարող է հպարտ մարդու տպավորություն թողնել և սիրո փոխարեն արժանանալ հակակրանքի:

- Ես չեմ պատկանում այն դերասանների թվին, ովքեր խաղում են հենց հանրության համար, որոշակի արտահայտություններ անում մարդկանց դուր գալու համար: Ես այն դերասաններից եմ, ովքեր ասում են և անում այն, ինչ ցանկանում են: Ձեր նշած արտահայտությունները նրանից են առաջանում, որ ես իմ տեսակով եմ այդպիսին և սիրում եմ, որ ամեն ինչ լինի իմ ցանկությամբ: Գուցե դա բնավորության վատ գիծ է և կարող է արժանանալ մարդկանց հակակրանքին, բայց ինձ ցույց եմ տալիս այնպիսին, ինչպիսին կամ: Հեռուստադիտողը կցանկանայի, որ իմ անձի փոխարեն իմ կերպարը սիրեր:

- Բավականին ակտիվ եք համացանցում: Կարելի՞ է ենթադրել, որ առաջինը լինելու հետ մեկտեղ, սիրում եք նաև ուշադրության կենտրոնում լինել:

- Իհարկե, ես սիրում եմ սիրված լինել: Դա էլ է հավանաբար համաստեղությամբ առյուծների բնավորության մի գիծ: Նույնիսկ մեկ անգամ կարդում էի այդ համաստեղության տակ ծնված մարդկանց մասին մի բնութագրում և հատկապես այս միտքն է տպավորվել, որ ասում է՝ գովեք կամ սիրեք առյուծներին և դուք կդառնաք նրանց մտերիմ ընկերը:

- Ձեր կերտած կերպարներից, ո՞րն եք համարում ամենահաջողվածը:

- Իմ մարմնավորած դերերից երկուսն եմ առանձնացնում: Միանշանակ հեռուստադիտողի կողմից սիրվել է «Աննա» հեռուստասերիալից Վարդանի կերպարը, որը մեծ ճանաչում բերեց ինձ և սիրվեց: Իսկ ինձ հոգեհարազատ է «Կայարան» հեռուստասերիալի Առնոյի կերպարը:

- Նրանք ովքեր դիտել են «Աննա» հեռուստասերիալը կնկատեն, որ այնտեղ մարմնավորած Ձեր կերպարը ինչ-որ չափով նման է «Կայարան» հեռուստասերիալում Առնոյի կերպարին, թեև այստեղ վերջինս շարունակում է բացասական կերպար հանդիսանալ: Եթե փորձեք համեմատական անցկացնել, երկու կերպարների դեպքում կերպարը կերտելիս ինչպիսի՞ բարդություններ ու զգացողություններ եք ունեցել:

- Առնոյի և Վարդանի կերպարները, իհարկե, ունեն ընդհանուր գծեր, բայց ինձ համար դրանք բոլորովին տարբեր կերպարներ են: Ես նույնիսկ չեմ էլ համեմատում նրանց: Առնոյի կերպարը ֆանտաստիկ է և իմ դերասանական խաղը միանշանակ առանձնացնում եմ, որովհետև «Աննա» հեռուստասերիալում առաջին քայլերն էի անում և միգուցե կերպաը շատ սիրվեց, բայց, ինձ դուր չէր գալիս իմ խաղը, իսկ այս սերիալում ես բոլոր կողմերով սիրում եմ Առնոյի կերպարը: Այդ կերպարները կերտելիս բարդությունները նույնպես տարբեր են: Այն ժամանակ չէի պատկերացնում ինչ անել, չնայած նրան, որ ինձ օգնում էր ռեժիսորը: Իսկ հիմա ես աշխատում եմ ոչ թե դերասանական խաղի, այլ իմ կերպարի վրա: Ես նույնիսկ հիմա ունեմ բարդություն այն առումով, որ ամեն օր աշխատում եմ ինձ և Առնոյի կերպարի վրա:

- Ի՞նչ եք կարծում, այս տեսակ կերպարներն ավելի՞ են սիրվում և հիշվում, քան «բարի տղաները»:

- Որպես հեռուստադիտող կարծում եմ, որ բարի կերպարները շատ ժամանակ նույնիսկ չեն հիշվում: Բացասական կերպարներն ավելի են տպավորվում, քանի որ դրանք ավելի շատ խաղալու տեղ ունեն: Այս դեպքում նույնիսկ բարդություններն են շատանում: Թեև, եթե դերասանները դրական կերպարները լավ խաղան, կարող է հիշվեն, բայց որքան ես եմ նկատել, այդ կերպարները մեզ մոտ այդքան էլ լավ չեն խաղացվում:

- Կան մարդիկ, ովքեր «Կայարան» հեռուստասերիալը սցենարական առումով նմանեցնելով թուրքական սերիալներից մեկին կարծում են, որ ATV-ն ընդօրինակում է նրանց: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Համեմատություններ անցկացնում են հեռուստադիտողները կամ գուցե մասնագետներ: Ես թուրքական սերիալներ չեմ նայում և ոչ մի թուրքական բառից չեմ օգտվում, այդ իսկ պատճառով զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից, քանի որ ցանկացած թուրքական արտադրանքն ինձ մոտ ատելություն է առաջացնում: Թուրքիա բառը մեր ընտանիքում փակ է և աշխատում ենք առհասարակ չօգտագործել այն:

- Էրիխ Ֆրոմը գրել է. «Միայն սիրո մեջ է, որ «տալը», «նվիրելը» նշանակում է «ձեռք բերել»…»։ Ինչպիսի՞ն է «սիրոարվեստը» Ալեքսանդր Բաբասյանի համար:

- Մեկ անգամ Ալեքսանդր Բաբասյանը սիրո հետ կապված հետաքրքիր արտահայտություն է արել: Դա պատահմամբ էի արել, բայց հետո հասկացա, որ ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Չեմ կարող հիշել, թե որտեղ էի հանդիպել, բայց ես դրան ավելացրեցի. «Ես խնայում եմ, քանի որ սիրում եմ Լիլիթին»: Երբեք զերծ չեմ մնում տալուց ու նվիրելուց, այսինքն, խնայում եմ, որ տամ Լիլիթին: Ինձ համար մեծ ձեռքբերում է նաև սիրո մեջ հանգստությունը:

- Երևանում գործում է նաև Ձեր սրճարանը: Որտեղի՞ց են ծնվում նոր գաղափարները կապված ճաշացանկի և ինտերիերի ձևավորման հետ:

-Սրճարանն իր ուրույն ոճն ունի: Գաղափարները հիմնականում առաջ են գալիս կնոջս՝ Լիլիոթի կողմից, քանի որ այն հիմնականում ունի դիետիկ ուղղվածություն: Մնացած բոլոր հարցերը միասին ենք քննարկում, հաշվի ենք առնում ընկերների և գործընկերների կարծիքը,մեզ շատ է օգնում նաև մեր լավ ընկերը՝ Գայանեն: Մենք շնորհակալ ենք բոլոր ընկերներին և այն մարդկանց, ովքեր օգնեցին, որ կայանա մեր սրճարանը:

- Կա՞ն նոր ծրագրեր, որոնցով պատրաստվում եք հանդես գալ:

- 2017 թվականը ինձ համար լավ տարի է լինելու, ես վստահ եմ: Նպատակ ունեմ աճեցնելու և զարգացնելու այն ամենը, ինչը ստեղծել եմ: Այն ինձ համար կլինի նաև գործնական հաջողությունների տարի, քանի որ նպատակները շատ են: Այս տարի պատրաստվում եմ մեծ ծրագրեր իրականացնել, որոնք ընթացքում հայտնի կդառնան բոլորին:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...