Երգչուհի Նելլին նորություն ունի

Երգչուհի Նելլին, ով երեք ամիս առաջ կրկնակի մայրիկ դարձավ, այս օրերին զբաղված է նոր տեսահոլովակի աշխատանքներով: Երգչուհին բալիկի ծնունդից հետո չդադարեց աշխատել, որի պտուղներն արդեն տեսանելի են.
 
«Աղջիկս՝ Սառան, ընդամենը երեք ամսական է, բայց ես շատ ակտիվ գործի եմ անցել: Նոր երգս շատ գեղեցիկ սիրո պատմության մասին է, դրա համար էլ չուզեցի ուշացնել ու փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ սիրահարներին նվրել այդ գեղեցիկ երգը: Ի դեպ՝ երգը կոչվում է «Շնորհակալ եմ քեզ», որի հեղինակն է Լիանա Թորոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Պետրոսյանն է, ում շատ շնորհակալ եմ: Նաեւ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Տաթեւիկ Սիմոնյանին, ով ոչ միայն իմ լավագույն ընկերուհիներց է, այլեւ իմ վստահելի Make up արտիստը, ով միշտ գեղեցիկացնում է ինձ: Դե իսկ տեսահոլովակում կերպարներիս եւ հագուստիս համար շնորհակալ եմ Վահան Խաչատրյանին.Նորաձեւության առումով այլընտրանք գոյություն չունի ինձ համար»,- Life.panorama.am-ին պատմեց Նելլին:
 
 
Երգչուհին նշեց՝ թեեւ երեխաները փոքր են ու շատ ժամանակ պետք է հատկացնել նրանց, բայց դա իրեն չի հոգնեցնում.
«Երեխաներս ինձ համար հոգսեր չեն ստեղծում, նրանք իմ երջանկությունն են, նրանք ինձ շատ մեծ ստիմուլ են հաղորդում՝ աշխատելու, առաջ գնալու համար: Երբեք չեմ հոգնում իմ ծանրաբեռնվածությունից, իմ կյանքն անչափ եմ սիրում»,- նկատեց Նելլին ու հավելեց, որ բալիկների խնամքի հարցում ամենաշատը մայրիկն է օգնում.
 
«Աշխատում եմ երեխաներիս խնամքով ինքս զբաղվել, բայց մայրիկիս գլխավորությամբ: Իհարկե, դայակ ունենք, բայց մայրս իմ հույսն է, իմ առաջին օգնությունը: Ամեն դեպքում, երեխաներս երբեք սիրո կամ ուշադրության պակաս չեն զգում»,- հավելեց նա:
Խոսելով ամուսնու աջակցությունից՝ երգչուհին նշեց.
 
«Ես եւ ամուսինս նախեւառաջ ընկերենր ենք, իսկ լավ ընկերենրը միշտ են օգնում ու սատարում միմյանց: Ես, որպես Նելլի երգչուհի, ամուսնուս շատ եմ դուր գալիս եւ դա է պատճառը, որ նա միշտ օգնում է ինձ»:
 
 
 
Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...