Դիանա Մալենկոն՝ երգիչ Մհերի քրոջը եթերում անհարմար դրության մեջ գցելու մասին


Երեկ «Երեկոյան Երեւան» հաղորդման հյուրերն էին երգիչ Մհերի քույրը՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը, և երգահան Նիկ Էգիբյանը: Հաղորդման ընթացքում կայացավ Ռոզա Ֆիլբերգի նոր տեսահոլովակի պրեմիերան, որից հետո հաղորդավարուհի Դիանա Մալենկոն հանդես եկավ անակնկալ հարցով, ապա հայտարարությամբ՝ ասելով, որ երգչուհին իր տեսահոլովակն ամբողջությամբ կրկնօրինակելէ Dua Lipa-ի «Be The One» երգի տեսահոլովակից:
 
Դիանա Մալենկոյի այս քայլը արդեն մեծ քննարկումների պատճառ է դարձել: Նա, թերեւս առաջինն էր, ով եթերում նման սուր նկատողություն արեց իր հյուրին:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում Դիանան նշեց, որ թեպետ շատերը կարծում են, որ այդ քայլով նա խայտառակել է Ռոզա Ֆիլբերգին, սակայն իրականում չի ցանկացել անձնական վիրավորանք հասցնել Ռոզային. պարզապես իր պարտքն է համարել արտահայտել իր կարծիքը.
 
«Ես ոչ թե Ռոզային նկատողություն արեցի, այլ ասացի այն, ինչ ճիշտ եմ գտնում: Ըստ իս՝ Ռոզայի տեսահոլովակը իրականում շատ նման էր Dua Lipa-ի տեսահոլովակին: Եթե մեր եթերը մարդիկ հետեւել են, նկատած կլինեն, որ առաջինը Ռոզային հարցրի, թե մտահղացումն ումն էր: Այդ պահին, եթե նա ասեր, որ իրականում ոգեշնչվել է Dua Lipa-ից, ես ավելի մեղմ կարտահայտվեի, քանի որ իմ կողմից շատ ընդունելի է, երբ մարդիկ ոգեշնչվում են ինչ-որ մեկի աշխատանքով: Սակայն, երբ Ռոզան ասաց, որ մտահղացումն իրենն էր եւ «Mger Armenia» փրոդաքշենինը, ես ուղղակի եթերով ճշմարտությունը փորձեցի ասել: Թե որքանով մարդիկ համամիտ կլինեն ինձ հետ, չգիտեմ, պարզապես կառաջարկեմ երկու տեսահոլովակներն էլ դիտեն»,- նշեց Դիանան ու շարունակեց.
 
«Իմ խոսքում անձնական վիրավորանք հասցնելու ոչ մի ենթատեքստ չկար, դա ուղղակի փոքրիկ նկատառում էր իմ կողմից, որը գտա ճիշտ եթերում ասել: Ես Ռոզային շատ նորմալ եմ վերաբերվում, ուրախ եմ, որ նոր երգիչներ կան, ովքեր փորձում են կարիերա ստեղծել: Պետք է ասեմ նաեւ, որ եթերը ավարտվելուց հետո էլ մեր հարաբերությունները լրիվ նորմալ ֆոնում էին, կարծում եմ՝ Ռոզան չի նեղացել ինձնից, ես անգամ ավելի ուշ Ռոզային ֆեյսբուքով ընկերության առաջարկ ուղարկեցի, որպեսզի նա էլ հասկանար, որ իմ այդ քայլում անձնական վիրավորանք հասցնելու ոչ մի միտում չկա: Ես զուտ իմ պարտականությունն եմ արել՝ որպես հաղորդավարուհի»:
Loading Player ...
Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: