Անի Քրիստին ինչ առիթով էր կրկին Երեւանում

Անի Քրիստին 2016 թվականին հայրենիք վերադառնալու մի քանի առիթ ունեցավ: Ամերիկաբնակ երգչուհին վարում էր Հանրայինի «Ամենակարող երգիչ» շոուն, իսկ տարեվերջին տեղի ունեցավ նրա երեւանյան ակումբային մենահամերգը եւ Լոս Անջելեսի համերգի DVD սկավառակի շնորհանդեսը: Օրեր առաջ ճանապարհներն Անիին դարձյալ Երեւան են բերել, իսկ թե ինչ առիթով, նա պատմել է BRAVO.am-ին:

Անի Քրիստին


«Նախորդ այցիս ժամանակ պետք է մասնակցեի «Բենեֆիս»-ի նկարահանումներին: Առաջին եթերաշրջանում այդպես էլ չստացվեց: Արման Աղաջանյանի հորդորով եւ նախաձեռնությամբ միասին եկանք, քանի որ պետք է մասնակցեինք նաեւ մեր լեգենդար երգչուհի Էլվինա Մակարյանին նվիրված «Բենեֆիս»-ին»,-ասել է Անին եւ հավելել, որ սա երեւանյան իր ամենակարճ ուղեւորությունն էր` միայն 5-6 օր:

Անի Քրիստին
Երգչուհու խոսքով` նկարահանումներն անցել են դրական ու հուզիչ մթնոլորտում: «Քեզ», «Իմ լռություն» եւ մյուս երգերը կատարելիս զգացել է ներկաների ջերմությունն ու վերաբերմունքը: Ուրախ է, որ 10-15 տարվա պատմություն ունեցող երգերը սիրված են ու չեն մոռացվել: Հաղորդման շրջանակում Անին իր հանդիսատեսի հետ եւս մեկ անգամ անկեղծանալու առիթ է ունեցել, հանդիպել հարազատ ու սիրելի մարդկանց հետ:


Խոսելով առաջիկա ծրագրերից` նա նշել է, որ նոր երգեր, տեսահոլովակներ կլինեն, ընթացքի մեջ են նաեւ Գլենդելում իր վոկալ-ստուդիայի բացման աշխատանքները: Իսկ թե առաջիկայում երբ կրկին Երեւան կգա, Անին նշել է.«Նկարահանումից հետո շատերն էին հարցնում այդ մասին: Կատակով բոլորին ասել եմ`երբ որ Հանրային հեռուստաընկերությունը դարձյալ հրավիրի»:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...