Գայանե Ասլամազյանը՝ երկարատև դադարից հետո կրկին հեռուստասերիալում նկարահանվելու որոշման մասին

Փետրվարի 13-ից կմեկնարկի «Հատուկ բաժին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանը: Նախագիծը կշարունակի ցուցադրել Օպերատիվ քրեագիտական հատուկ բաժնի արհեստավարժ մասնագետների բարդ առօրյան՝ նոր, էլ ավելի հնչեղ բացահայտումներով: Արդեն գործող դերասաններին կմիանան նորերը. Գայանե Ասլամազյանը, Ժան Նշանյանը, Արմեն Սողոյանը եւ այլք կհամալրեն սիրված դերասաններ շարքը:

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն արդեն տեւական ժամանակ էր, ինչ չեր նկարահանվում հեռուստասերիալներում, բայց դադարն արդեն չեղարկված է, իսկ թե ինչպես կայացրեց կրկին նկարահանվելու որոշումը, դերասանուհին պատմել է Life.panorama.am-ին:

«Ես ընդամենը ժամանակավոր դադար էի վերցրել ու սպասում էի իսկապես ինձ հետաքրքրող առաջարկի, որը կստիպեր ինձ որոշումս փոխել ու նկարահանվել: «Հատուկ բաժինը» հենց այդպիսինն էր, այստեղ ուղղակի հիանալի աշխատանքային թիմ է հավաքված: Անխտիր բոլորը իրենց գործի լավագույն գիտակներն են, ես էլ մեծ սիրով ընդգրկվեցի այդ մեծ ընտանիքում: Իհարկե, առաջարկն ընդունելու հարցում ինձ համար մեծ առավելություն էր նաեւ այն, որ ֆիլմն ուներ սկիզբ, կոնկրետ սցենար ու իմ անելիքն էլ այստեղ շատ հստակ էր: Նոր եթերաշրջանը առաջինի տրամաբանական շարունակություն էր, պարզապես նոր գլխավոր հերոսներ ավելացան, որոնցից մեկն էլ ես էի: Ուրախ եմ եւ շնորհակալ, որ ինձ են տեսել այդ կերպարում»,- նշեց Գայանե Ասլամազյանն ու շարունակեց.

«Նկարահանումներն անցնում էին անչափ հետաքրքիր, ջերմ ու բարի մթնոլորտում, ինչը գալիս էր թե կազմակերպիչներից, թե ռեժիսորից՝ Գրիգ Վահրամյանից: Պետք  է ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում ռեժիսորի ու սցենարիստի աշխատանքը»:

Գայանեի խոսքով, երբ ստացել է առաջարկը, սկսել է խորապես ուսումնասիրել «Հատուկ բաժնի» անցած ճանապարը, որպեսզի արդեն ձեռքբ բերված հաջողությունը իր կողմից էլ պահպանի:

Դեասանուհու խոսքով՝ նկարահանվելու որոշումը կայացրել է նաեւ հաշվի առնելով այն փաստը, որ հեռուստասերիալը մի քանի մասից է.

«Ես շատ ուրախ եմ, որ մեր հեռուստադաշտում արդեն իսկ զարգանում են կարճ հեռուստասերիալների գործունեությունը: Այս պարագայում մեծ առավելություն էր այն, որ ես գնում էի մի տեղ, որտեղ կար կայացած թիմ, հստակ սցենար, ու ես էլ շատ ժամանակ չէի կորցնելու: Չգիտեմ, գուցե, եթե առաջարկ ստանայի երկարաշունչ սերիալում նկարահանվելու, չընդունեի: Սակայն այս առումով եւս միանշանակ չեմ ուզում խոսել, քանի որ ամեն բան կախված է աշխատակազմից եւ սցենարից»,- հավելեց Գայանեն:

Իր կերպարի մասին խոսելիս՝ Գայանե Ասլամազյանը, փակագծերը չբացելով, նշեց.

«Իմ հերոսուհին «Հատուկ բաժնի» աշխատակիցներից մեկն է, ով իր ղեկավարի հետ միասին գալիս է այդ բաժին ու սկսում իր աշխատանքն իրականացնել: Մասնագիտությանը համապատասխան՝ նա շատ հավաք, զուսպ կերպար է, ում համար իր աշխատանքն ըստ արժանվույն կատարելը շատ կարեւոր է»:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...