Մեր երիտասարդները ունեն հումորի շատ մեծ զգացում, սցենար գրելու բավականին հետաքրքիր մտքեր. Հովհաննես Դավթյան


Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Հովհաննես Դավթյանը:
 
Հովհաննես, վերջին տարիներին զբաղված եք մոնոներկայացումներով, այժմ այդ առումով նոր ծրագրեր ունե՞ք:
 
- Այո, մոնոներկայացումներ շատ եմ ունենում: Առջեւում էլ կանանց մեկամսյակին նվիրված մոնոներկայացում եմ նախատեսում, որի ընթացքում կշոշափեմ կանացի թեմաներ: Սրանից զատ, ինչպես շատերը գիտեն, ամեն ուրբաթ իմ ֆեյսբուքի պաշտոնական էջում վարում եմ քաղաքական փոքրիկ հումորային ինտերնետային բլոգ ու ընթացքում էլ ներկայացնում եմ տարբեր գրառումներ ու տեսանյութեր:
 
Ի՞նչն է պատճառը, որ Ձեզ այժմ չենք տեսնում սերիալներում ու սիթքոմներում: Առաջարկներ չկա՞ն, թե ինքներդ չեք ցանկանում նկարահանվել:
 
- Այո, չեմ նկարահանվում, բայց ապրիլ ամսից նոր հաղորդաշար կսկսվի «Արմենիա Պրեմիում»-ով, որը հենց «Stand up» կկոչվի: Հաղորդման շրջանակում թիմային աշխատանք կներկայացնենք. Ես որպես հաղորդավար հանդես կգամ, նաեւ ամեն հաղորդմանը փոքրիկ հատվածով Stand up-ով կներկայանամ: Ինձ հետ միասին մի քանի երիտասարդներ ելույթ կունենան: Ինչ վերաբերվում է չնկարահանվելուս՝ սերիալներում ինքս չեմ ցանկանում նկարահանվել, քանի որ եւ գրաֆիկն է շատ ծանր, եւ ես եմ հոգնել սերիալներից, իսկ այ հետաքրքիր սիթքոմներից հրավեր ստանալու դեպքում, սիրով կհամաձայնվեմ: Բացի այս, կարծում եմ, պարտադիր չէ անդադար լինել էկրաններին, դա նույնիսկ կարող է հոգնեցնել հեռուստադիտողին. ժաամանակ առ ժամանակ դադար վերցնելը օգտակար է:
 
Հովհաննես, առաջարկ ստանալիս ի՞նչն եք ամենաշատը կարեւորում:
 
- Բացի կերպարից, սցենարից, թիմից, ինչու ոչ, կարեւոր է ֆինանսական մասը, բայց դա բնավ ամենակարեւոր ու ամենառաջնայինը չէ: Եթե կերպարը ինձ դուր գա ու զգամ, որ այն կստացվի ինձ մոտ ու հաջողություն կբերի ինձ, ապա ֆինանսական մասով հնարավոր է նաեւ փոխզիջումների գնալ:
 

 
Ձեզ միայն կատագերությունո՞ւմ եք տեսնում, թե դրամատիկ ֆիլմերում եւս կցանկանաք ներկայանալ:
 
- Ես կարող եմ մարմնավորել յուրաքանչյուր կերպար: Ես մասնագիտությամբ դերասան եմ, անցել եմ դպրոց, կրթվել եմ ու երկար տարիների փորձ ունեմ: Սա թույլ  է տալիս ինձ բոլոր ժանրերում ներկայանալ, պարզապես ստացվել է այնպես, որ ինձ ավելի շատ գտա կոմեդիայի ժանրում ու սկսեցի անասելի սիրել այդ ժանրը: Իհարկե, կարող եմ խաղալ եւ թատրոնում, եւ կինոյում, եւ դրամատիկ, եւ ողբերգական դերեր, սակայն դա ինձ այնքան հոգեհարազատ չէ, բացի այդ, մեր ժողովուրդը սովորություն ունի դերասանին ասոցացնել իր կերտած կերպարի հետ: Եթե ժողովուրդը դերասանին սիրեց կատագերկական ժանրում, հանարվոր է, որ դրամատիկ աշխատանքում չսիրի նրան եւ հակառակը: Այսպիսով մտավախություն կա նաեւ հանրության կողմից այլ ժանրով նույն կերպ չընկալվել, թեեւ դա էլ պատճառ չէ, որ չփորձեմ: Այնպես որ, եթե հետաքրքիր առաջարկներ լինեն, գուց նաեւ դրամատիկ կերպարով ներկայանամ:
 
Թատրոնում եւս դադարեցրել եք աշխատանքները, չե՞ք ուզում վերադառնալ:
 
- Ոչ, դեռ չեմ ուզում: Հիմա իմ կյանքում այնպիսի փուլ է, որ թատրոն մտնել չեմ ուզում: Այն շատ խիստ պահանջներ ունի, խլում է ժամանակիդ մեծ մասը, վերցնում է ոչ միայն ժամանակդ, նաեւ էներգիադ ու գերթե չի թողնում կողմնակի աշխատանքներով զբաղվել, իսկ ես ուզում եմ լինել ազատ դերասան: Կարծում եմ, որ թատրոնում աշխատելը, ստաժ ունենալը ճիշտ է, բայց միայն թատրոնում աշխատելով չէ դերասանը համարվում դերասան:
 
Հայաստանում վերջին տարիներին Stand up ժանրը մեծ տարածում է գտել: Այսօր շատերն են զբաղվում են այդ ժանրով, նորեկներ էլ շատ կան, մրցակցային դաշտը առո՞ղջ է:
 
- Կարծում եմ շատ շնորհալի երիտասարդ ուժեր կան, ովքեր մասնագիտությամբ դերասաններ չեն, բայց լավ են իրենց դրսեւորում Stand up ժանրում: Մեր երիտասարդները ունեն հումորի շատ մեծ զգացում, սցենար գրելու բավականին հետաքրքիր մտքեր: Իհարկե, ես միշտ պրոֆեսիոնալիզմին կողմ եմ եղել, բայց Stand up-ը այն ժանրն է, որտեղ կարող են զբաղվել ոչ միայն պորֆեսիոնալ ու կրթված դերասանները: Բավական է փոքրիկ բեմ, մեկ միկրոֆոն, մեկ աթոռ ու մեկ լույս եւ կկարողանաս հետաքրքիր աշխատանք ներկայացնել հանդիսատեսին: Stand up ժանրը հումորային ֆոնով տարբեր խնդիրների մասին է խոսում, իսկ այդ մասին կարող է խոսել եւ դերասանը, եւ տնտեսագետը, եւ բժիշկը: Մեր երկրում այս ժանրը զրոյականից մի փոքր բարձր հարթության վրա է: Այն նոր-նոր է ուզում թափ հավաքել ու չգիտեմ հետագայում ինչ արդյունք կունենանք:
 
Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: