Իրական սեքսուալությունը միայն գեղեցիկի հետ է ասոսցացվում. Մարգարիտա Բարխոյանը՝ նոր տեսահոլովակի մասին

Երգչուհի Մարգարիտա Բարխոյանը երեկ երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովոկաը:

«Հավատում եմ»՝ այսպես է կոչվում Մարգարիտայի նոր երգը, որի երաժշտության ու խոսքերի հեղինակն ինքն է .

«Երգը ես եմ հեղինակել: Այն սիրո մասին է, հոգեվիճակ ու սպասում կա երգում, որը փորձել ենք արտացոլել նաեւ տեսահոլովակով: Կարծում եմ՝ համապատասխան տեսահոլովակ նկարահանվեց. Ինձ համար շատ կարեւոր է, որ պատկերը չխանգարի երգն ընկալելուն: Կարճ ժամանակ է, ինչ տեսահոլովակը հասանելի է ու արդեն բազում դրական կարծիքներ եմ լսել: Շատ ուրախ եմ, որ հնադիսատեսիս այն դուր է եկել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Մարգարիտան:

Տեսահոլովակում երգչուհին հանդես է եկել բաց ու անկեղծ հագուստով: Մինչ պրեմիերան էլ տեսահոլովակից արված լուսանկարներն արդեն քննարկումների էին արժանացել: Հետաքրքրվելով, թե ո՞ւմ գաղափարն էր գեղեցիկ, սեքսուալ տեսարանները եւ նաեւ նկարահանվելուց առաջ մեր քննադատ հանրությունից վախեր չի ունեցել արդյոք, պատասխանեց.

«Ճիշտ նկատեցիք՝ կադրերը գեղեցիկ են ու սեքսուալ: Սա նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ է արված, քանի որ իրական սեքսուալությունը միայն գեղեցիկի հետ է ասոսցացվում: Այդ ոճով ներկայանալու գաղափարն իմն էր. հագուստների ընտրությունը եւ կերպարներս ամբողջությամբ նախապես մտածված էր իմ կողմից: Այսօր, դատելով արձագանքներից, հասկացա, որ ամեն ինչ ճիշտ եւ տեղին էր արված: Շատ դրական կարծիքներ եմ լսել թե երգի, թե տեսահոլովակի հետ կապաված»:

Վերջին շրջանում Մարգարիտա Բարխոյանը բավականին ակտիվ է աշխատում, նոր տեսահոլովակներն ու երգերը անդադար հաջորդում են միմյանց: Հետաքրքրվելով, թե ո՞րն է լիելու երգչուհու հաջորդ քայլը, ընդգծեց.

«Հաջորդիվ եւ մշտապես իմ աշխատանքը լինելու է այն, որ իմ հանդիսատեսին անընդհատ նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնեմ: Լինելով ստեղծագործ մարդ՝ ես անդադար ուզում եմ կիսվել իմ երգերով»:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...